ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատում է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին

Գլխավոր քարտուղարը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2021 թվականի սեպտեմբերի 24-ի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հանդիպման մասին, որը տեղի է ունեցել նրանց հովանու ներքո ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Ստեֆան Դյուջարիկի հայտարարության մեջ, հայտնում է Armradio.am-ը:

Ըստ մամլո խոսնակի՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններից մեկ տարի անց գլխավոր քարտուղարը դրական է գնահատում արտաքին գործերի նախարարների մակարդակով անմիջական երկխոսության վերսկսման փաստը և հույս հայտնում, որ նման ջանքերը կշարունակվեն լայնածավալ երկխոսության շրջանակներում՝ առկա խնդիրները կարգավորելու և տևական խաղաղության հասնելու համար, նշել է Դյուջարիկը:

«Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և այդ նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին: Նա կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին իրենց ուշադրությունը կենտրոնացնել խաղաղության և համագործակցության առաջխաղացմանը` ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել նման ջանքերին` տեղում ընթացող մարդասիրական, վերականգնողական, զարգացման և խաղաղարար աշխատանքների միջոցով»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: