ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ գործակցության հետևողական զարգացմանը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ձեր հմուտ առաջնորդությամբ և ապագային միտված տեսլականով Չինաստանը վճռականորեն ամրապնդել է իր տեղն ու դերը միջազգային ասպարեզում և վստահ քայլերով շարժվում է վերընթաց ուղիով։

Գալիք տարին կնշանավորվի հայ-չինական դիվանագիտական հարաբերու­թյունների հաստատման 30-ամյակով։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ գործակցության հետևողական և կայուն զարգացմանը, մասնավորապես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կարևոր նախաձեռնության շրջանակներում համագործակցության խթանմանը։

Չնայած համավարակի հարուցած դժվարություններին՝ հավատացած եմ, որ հաստատուն կամք կդրսևորենք համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների կյանքի կոչման համար։ Լիահույս եմ, որ անցյալի հարուստ փորձի և հնագույն քաղաքակրթական արժեքների վրա խարսխված մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ ի շահ մեր պետությունների և ի բարօրություն մեր ժողովուրդների»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    9 C°
     
    18°  12° 
    07.05.2024
    19°  10° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: