ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«ԼՂ խնդրի» խաղաղ կարգավորումը մնում է օրակարգում

Արարատ Միրզոյանը կարևորում է սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ ու աջակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը։ Այդ մասին նա հայատարարեց այսօր Երևանում՝ Չեխիայի ԱԳ նախարարի հետ համատեղ հայտարարությունը հնչեցնելիս, հայտնում է Panorama.am։

Նա ասաց, որ Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է Եվրոպայի դիրքորոշմանը։

«Այն է աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցությանը և հակամարտության երկրարատև ու կայուն լուծման փնտրտուքին»,-ասաց Միրզոյանը։

Հիշեցնելով Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև նրանց աջակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումները՝ Միրզոյանն ասաց, դրանք փաստում են, որ «ԼՂ խնդրի» խաղաղ կարգավորումը մնում է օրակարգում։

«Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումներում վերահստատել եմ Հայաստանի պատրաստակամությունը վերսկսելու ԼՂ Կարգավորման լիարժեք գործընթացը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա»,-հայտարարեց նա։

ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանը նաև ասաց, որ չեխ գործընկերոջ հետ անդրադարձել են ԼՂ-ում առկա հումանիտար բազմաթիվ խնդիրներին, որոնք սպասում են լուծման, խոսել են Ադրբեջանում պահվող գերեվարված զինծառայողների, պատանված քաղաքացիական անձանց խնդրի մասին՝ կարևորելով նրանց անհապաղ ազատ արձակումը։

Հատուկ նշենք, որ Արցախի մասին չի խոսվել որպես Արցախի անկախ Հանրապետության, թեև արցախահայերը պայքարել, հաղթել, քվեարկել ու հայտարարել է երկրորդ հայկական Հանրապետություն լինելու փաստը տասնամյակներ առաջ դեռ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: