ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկվում է «3+3» ձևաչափի ստեղծումը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ

Քննարկվում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ «3 + 3» ձևաչափի ստեղծման հնարավորությունը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 
«Այս համատեքստում մենք այսօր քննարկեցինք «3 + 3» ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը. երեք անդրկովկասյան երկրներ և նրանց երեք խոշոր հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան», - ասել է Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրա Աբդոլլահիանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
 
Նա նշել է, որ ինչպես Թուրքիան և Ադրբեջանը, Իրանը նույնպես դրական վերաբերմունք ունի այս նախաձեռնության նկատմամբ։
 
«Մենք աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ: Հուսով ենք, որ Վրաստանը, չնայած իր առջև ծառացած բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր հիմնական շահը՝ ստեղծել այս տարածաշրջանի զարգացման խորհրդակցությունների և որոշումների համաձայնեցման մեխանիզմ, այս տարածաշրջանի արագացված զարգացում, որն այստեղ առկա հակամարտությունների պատճառով երկար ժամանակ կանգնեցվել էր», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    18 C°
     
    20°  10° 
    08.05.2024
    22°  10° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: