ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահները կքննարկեն Ղարաբաղի հարցը. Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրայիմ Քալընը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնք հնարավոր է քննարկվեն G-20-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Էրդողան-Բայդեն հանդիպման ընթացքում, փոխանցում է Ermenihaber-ը:

Ըստ Քալընի՝ ԱՄՆ-Թուրքիա  հարաբերությունները լայն շրջանակ են ընդգրկում՝ ներառելով երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, էներգետիկ, անվտանգային, ահաբեկչության դեմ պայքարի, առևտրային, պաշտպանական արդյունաբերության ոլորտները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այնպիսի հարցեր, ինչպիսիք են Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի, Ղարաբաղի, Կովկասի, Լիբիայի, Արևելյան Միջերկրականի խնդիրները:

Քալընը հայտնել է, որ այս բոլոր հարցերը լինելու են երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում:

«Մեր ցանկությունն այն է, որ երկու ռազմավարական գործընկեր և դաշնակից երկրներն այս բնորոշումներին համապատասխանող մոտեցմամբ և դրական օրակարգով խնդիրները քննարկեն, այն հարցերում, որտեղ հնարավոր է համաձայնության գալ, առաջ շարժվեն, իսկ այն հարցերը, որոնց շուրջ չեն կարողանում համաձայնության գալ՝ լուծեն բանակցությունների և երկխոսության միջոցով»,-եզրափակել է Էրդողանի խոսնակը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: