ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 158,43 դրամ ԱՐԾԱԹ - 353,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 754,82 դրամ

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններ չկան․ Լավրով

Фото: Пресс-служба МИД РФ / ТАСС

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները չի կարելի անվանել աղետալի, քանի որ դրանք պարզապես չկան, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ես Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները չէի անվանի աղետալի, քանի որ աղետալի լինելու համար պետք է ինչ-որ բան ունենալ: Մենք ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ չունենք»,- ասել է Լավրովը՝ Նորվեգիայի արտգործնախարար Աննիկեն Հյուիտֆելդտի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ՆԱՏՕ-ի ու Մոսկվայի վատ հարաբերությունները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին իր ընկերն է անվանել։

«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի բարեկամը չէ, նրանք որոշեցին, որ չեն ցանկանում բարեկամ լինել (Ռուսաստանի հետ): Նրանք Ռուսաստանին և Չինաստանին անվանեցին սպառնալիք ՆԱՏՕ-ի համար: Իմ լավ ընկեր Յենս Ստոլտենբերգը, ով Նորվեգիայի մեծ վարչապետն էր, այժմ. ասում է, որ ՆԱՏՕ-ն պետք է պատասխանատու լինի ողջ աշխարհի անվտանգության համար»,- ասել է Լավրովը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
10.12.2021
17°  30° 
11.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: