ԱԱԾ-ն ԴԱՀԿ-ի մեկ տասնյակից ավելի աշխատակիցների կոռուպցիոն ներգրավվածության բազմադրվագ դեպքեր է բացահայտել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարողներն իրենց մոտ գտնվող կատարողական վարույթների շրջանակներում մի շարք քաղաքացիների բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացնելու, կատարողական վարույթների շրջանակներում հաշվարկվող կատարողական ծախսերը չգանձելու կամ դրանց չափը նվազեցնելու և այդ կերպ իրենց լիազորությունների շրջանակներում նրանց օգտին գործողություններ կատարելու համար 2020-2021 թվականների ընթացքում մեկ տասնյակից ավելի պարտապաններից պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:
Վերոգրյալից բացի, քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է նաև, որ հարկադիր կատարողներից մեկը, տեղյակ լինելով երկու քաղաքացիների կողմից մի շարք բանկերում և վարկային կազմակերպություններում ունեցած 6.000.000 ՀՀ դրամ և 3.900.000 ՀՀ դրամ վարկային պարտավորությունների մասին, հիշյալ քաղաքացիներին համոզելու եղանակով դրդել է կեղծ սնանկության, մասնավորապես՝ նրանց կողմից սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում՝ պարտատերերին մոլորեցնելու և կուտակված պարտքերը չվճարելու նպատակով վերջիններին հորդորել է սեփական սնանկության ճանաչման մասին հայցադիմում ներկայացնել դատարան, ինչպես նաև սեփական սնանկությունը ճանաչելու պահանջը բավարարելու նպատակով կազմել և քաղաքացիական գործով դատարան ներկայացնել բովանդակությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ապացույցներ՝ փաստաթղթեր, որոնց օգտագործմամբ հնարավոր է եղել արհեստականորեն ավելացնել պարտատերերի քանակը, պայմանագրային պարտավորությունների չափերը, կեղծ հիմքեր ստեղծել նրանց մոտ անվճարունակության հատկանիշների առկայության և օրենքով սահմանված կարգով սնանկ ճանաչելու համար:
Ընդ որում, հարկադիր կատարողը վերը հիշատակված ակնհայտ ապօրինի գործողությունների, ինչպես նաև ծառայության գծով հովանավորչության համար քաղաքացիներից մեկից 2021 թվականի մարտ և ապրիլ ամիսներին պահանջել և առձեռն ստացել է ընդհանուր խոշոր չափերի՝ 500.000 ՀՀ դրամ գումար կաշառք, իսկ մյուսից՝ 350.000 ՀՀ դրամ գումար կաշառք:
Վերոգրյալ գործողությունների արդյունքում քաղաքացիական գործով մասնակից անձի կողմից դատարան է ներկայացվել բովանդակությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ապացույցներ, բավարարվել է քաղաքացու՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջը, իսկ պարտատերերին պատճառվել է խոշոր չափերի՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս:
Քրեական գործի քննության ընթացքում, ի թիվս ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների, կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, առգրավվել են խնդրո առարկա կատարողական վարույթները, որոնց արդյունքում ձեռք են բերվել մեղսագրվող արարքներում հարկադիր կատարողների ներգրավվածությունը վկայող ակնհայտ տվյալներ:
Գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 10 անձի, հարկադիր կատարողներից երեքի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են հարուցվել դատարան, որոնք բավարարվել են:
Քննության ներկա փուլի համատեքստում ազգային անվտանգության մարմինները շարունակում են ձեռնարկել ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն հանցապատկերի բոլոր հնարավոր դրվագները հայտնաբերելու, դրանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ինչպես նաև հարկադիր կատարողների կողմից համակարգային կոռուպցիոն չարաշահումների կատարման հնարավոր դրսևորումները կանխելու ու խափանելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 20%
Քամի՝ 0,51 կմ/ժ