ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը փորձում է ստուգել Հայաստանից եկող հետպատերազմյան ազդակները

Թուրքական մամուլն անդրադարձել է բրիտանական «Financial Times» թերթում հրապարակված մի հոդվածի, որտեղ խոսվում է «Հայաստանի գլխավոր թշնամի Թուրքիայի կողմից  Հայաստանին մեկնված ձեռքի» մասին, փոխանցում է Ermenihaber-ը: 

Ըստ հոդվածի հեղինակի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արցախյան պատերազմից հետո փորձում է ստուգել Հայաստանից եկող ազդակները:

Բրիտանական հեղինակավոր թերթը նշում է, որ Էրդողանը վերջին շաբաթներին հայտարարել  է, որ կարող է աշխատել Հայաստանի հետ «հարաբերություններն աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ»: Նա ընդգծել է, որ Հայաստանը նույնպես պատրաստակամ է։

Ըստ հրապարակման՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «առանց նախապայմանների» բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։

Չնայած դրական ազդակներին՝ հիշեցվել է Հայոց ցեղասպանության խնդրի մասին այն շեշտադրմամբ, որ «թեև առևտրի և դիվանագիտության առումով սառույցը կհալվի, բայց լիարժեք հաշտեցման հավանականությունը շատ քիչ է»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: