ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովն ու Չավուշօղլուն Հռոմում քննարկել են Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմի գործարկման հեռանկարները

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն շաբաթ երեկոյան բանակցություններ են վարել Հռոմում, որտեղ ընթանում է G20 գագաթաժողովը:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, «զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը»։

Հաղորդագրության համաձայն՝ «մտքերի փոխանակում է տեղի ունեցել «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով»։

Բացի այդ, նրանք քննարկել են համատեղ քայլերի հնարավորությունը՝ նպաստելու բոսնիական կարգավորմանը, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափերի կիրառման միջոցով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 9%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: