ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովն ու Միրզոյանը քննարկել են հայ-ռուսական համագործակցության արդիական ասպեկտները՝ հաշվի առնելով առաջիկա երկկողմ շփումները

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, նախարարները քննարկել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների վերաբերյալ նոյեմբերին ստորագրված եռակողմ փաստաթղթի մեկ տարին։

Հատուկ ուշադրություն է դարձվել հրատապ հումանիտար խնդիրների լուծման գործում առաջխաղացմանը, առաջին հերթին՝ պահվող անձանց վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը և մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը։ Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերը։ Ընդգծվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել հայ-ռուսական համագործակցության արդիական ասպեկտներին՝ հաշվի առնելով տարբեր մակարդակներով առաջիկա երկկողմ շփումները: Երկու երկրների ԱԳ ղեկավարները փաստել են դաշնակցային համագործակցության առաջանցիկ զարգացումը: Նրանք քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային տարբեր հարցեր:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  10° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: