ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավիթ Օվասապյանը՝ աշխարհի Մ23 փոխչեմպիոն

Դավիթ Օվասապյանը արծաթե մեդալ նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում, հաղորդում է News.am։ 

130 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց իրանցի Ամին Միրզազադեի հետ և պարտվեց 1։2  հաշվով։

Դավիթ Օվասապյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակից, որտեղ 2:1 հաշվով հաղթել էր սերբ Վլադան Զիվկովիչին, քառորդ եզրափակիչում 2:0 հաշվով առավելության էր հասել Շվեյցարիայի ներկայացուցիչ Դելիան Հոսեյն Ալիշահի նկատմամբ: Կիսազերափակիչում հայ ըմբիշը 3:0 հաշվով պարտության է մատնել հունգարացի Դարիուժ Աթիլա Վիտեկին:

Ավելի վաղ Հայաստանի համար բրոնզե մեդալ էր նվաճել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: