ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղությունը չպետք է մուրալ, խաղաղությունը պետք է պարտադրել. Օհանյան

«Մեր տեսակետն այն է, որ չի կարող լինել տարածքների ապաշրջափակում, եթե չկա դրա իրավապայմանագրային հենքը, դրա ռեալ գնահատականը անվտանգային, տնտեսական, ժողովրդագրական առումով»,- ԱԺ-ում ճեպազրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, փոխանցում է Panorama.am-ը: 

Նրա խոսքով, ճանապարհների բացումը ժամանակավրեպ է, երբ  հակառակորդի հետ չկա խաղաղության պայմանագիր, հակառակորդը հոխորտում է և ստիպում է  գնալ դրան, իսկ հայկական կողմը փոխանակ անվտանգային համակարգը ձևավորի, խաղաղություն է մուրում:

«Իմ կարծիքով, այս ապաշրջափակումը բերելու է ավելի խորը շրջափակման՝ և տնտեսական ճնշում է լինելու, և ժողովրդագրական պատկերն է փոխվելու հատկապես Սյունիքի հատվածում»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Նա ընդգծեց՝ լիաժեք խաղաղություն պետք է լինի, իսկ դրա համար պետք է հակառակորդը՝ Ադրբեջանը, թուրք-ադրբեջանական տանդեմը փոխի իր  հռետորաբանությունը դեպի խաղաղություն և նաև իր գործողություններով պետք է ցույց տա, որ իրականում գնում է  խաղաղության, պետք է դուրս գան ՀՀ տարածքներից, որտեղ որ մխրճվել են, բոլոր տիպի ճնշումներից զերծ մնան:

«Որևէ մեկը չի ասում, որ պետք չէ խաղաղություն, բայց այդ խաղաղության համար պետք է  պայմաններ լինեն, խաղաղությունը չպետք է մուրալ, խաղաղությունը պետք է պարտադրել կամ գոնե այսօրվա պայմաններում լիարժեք պաշտպանել այդ խաղաղությունը»,- ասել է Ս. Օհանյանը:

Նա նշել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, կարելի է ասել, պարտադրվել է  ՀՀ իշխանություններին, և Արցախից հանձնվել են տարածքներ, դրանից հետո թուրք-ադրբեջանական տանդեմը, թուրքերը հայտնվել են ՀՀ սահմաններում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 11%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: