ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պարտությունը սկսվել է ավելի շուտ. Ռոբերտ Քոչարյանը պատերազմի վերաբերյալ 4 փաստ նշեց

Պատերազմի վերաբերյալ ուզում եմ ներկայացնել մի քանի անհերքելի, անժխտելի փաստ. Առաջին, այս իշխանությունը արեց ամեն ինչ պատերազմը անխուսափելի դարձնելու համար: Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է News.am:

«Ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականության  դաշտ, ըստ էության հրահրեց պատերազմ: Փաստ երկրորդ. Այս իշխանությունն արեց ամեն ինչ այս պատերազմում պարտվելու համար: Գիտակցաբար, թե ոչ, այլեւս կարեւոր չէ, իսկ սխալ քայլերով հիմարություններով: Պարտությունը սկսվել է ավելի շուտ, երբ սկսեցին հետապնդել հերոսներին, սկսեցին գլխատել բանակը, կադրային ջարդ իրականացնել բանակում: Իրենց պետք ր ոչ թե մարտունակ բանակ, այլ պօետք էր իրենց հավատարիմ բանակ: Երբեք ոչ մի բանակ, որը հավատարիմ է մեկ մարդու, չի կարող լինել մարտունակ:

Նրա խոսքով, ամենից անհասկանալին այն էր, երբ Հայաստանը դատապարտվեց Գյանջային հարված հասցնելու համար. «Փաստ 4-րդ. Պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը կար հոկտեմբերի 19-ին, որոշ տվյալներով նաեւ հոկտեմբերի 7-ին: Այդ հնարավորությունը մերժեց հանցավոր բացատրությամբ: Ուրեմն  բոլոր այդ օրերից հետո բոլոր զոհվածների մեղքը այս իշխանության խղճի վրա է: Կարող եմ շատ այլ փաստեր բերել, բայց այսքանը բավարար է: Այս փաստերն ամրացված են պաշտոնյաների խոստովանական ելույթներով, հայտարարություններում: Իրենք պատասխան են տալու այս ամեն ինչի համար»,-ընդգծեց երկրորդ նախագահը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: