ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2020-ի ռազմական գործողություններից հետո դեսպանի խմբի աշխատանքներում որոշ փոփոխություններ կատարվեցին. ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակ (News.am)

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԵԱՀԿ ԳՆԱՆ) գրասենյակը շարունակում է իր կենսական կարևորություն ունեցող աշխատանքը, որն ուղղված է ամուր խաղաղության հաստատմանը։ Այս մասին դեսպան Կասպրշիկի խմբի գործունեության հնարավոր փոփոխությունների մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակից։

«1995 թվականի օգոստոսի 10-ին ԵԱՀԿ գործող նախագահը նշանակել է անձնական ներկայացուցիչ, որը մանդատի համաձայն ներկայացնում է գործող նախագահին և աջակցում նրան Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերում, իր գործունեության մասին զեկուցում է գործող նախագահին և նրա միջոցով՝ Մինսկի խմբին և ՄԽ համանախագահներին, և աջակցում է կողմերին վստահության ամրապնդման և մարդասիրական միջոցառումների իրականացման գործում: Անձնական ներկայացուցչին իր առաջադրանքները կատարելիս օգնում են հինգ օգնականներ:

Երեք գործառույթները՝ գործող նախագահին ներկայացնելը, հաշվետվությունների տրամադրումը և կողմերին օգնություն ցուցաբերելը, չեն փոխվել։ Ավելի կոնկրետ՝ գործող նախագահի ներկայացուցիչը շարունակում է մասնակցել բարձր մակարդակի հանդիպումներին, որոնք առնչվում են համանախագահների և ընդհանրապես ԵԱՀԿ գործունեությանը և նախագահին տեղյակ է պահում իրադարձությունների և իրավիճակի մասին: Նա նաև բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացնում տարածաշրջանում՝ աշխատելով լարվածությունը նվազեցնելու, մասնավորապես՝ վստահության ամրապնդման միջոցների վրա, որոնցից մի քանիսն արդեն քննարկել է Բաքվում և Երևանում: 2020 թվականի ռազմական գործողություններից հետո որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ 

Օրինակ, ռազմական ոլորտում մոնիթորինգային աշխատանքները, որոնք վստահության ամրապնդման միջոցառումների մաս էին կազմում, դադարեցվել են։ Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության՝ այդ շրջանում տեղակայվել է գրեթե 2000 ռուս զինվորական։ Շատ անելիքներ կան վստահության ամրապնդման և հումանիտար հարցերում՝ ինչպես հայերի և ադրբեջանցիների միջև հաշտեցման ավելի երկարաժամկետ նպատակին հասնելու, այնպես էլ լարվածությունը նվազեցնելու և քաղաքական գործընթացը դյուրացնելու ավելի հրատապ անհրաժեշտության համար։ Կոնկրետ միջոցների ընդունման համար պահանջվում է կողմերի փոխադարձ համաձայնություն։ Անձնական ներկայացուցչի գրասենյակը շարունակում է իր կենսական կարևորություն ունեցող աշխատանքը՝ նպատակ ունենալով նպաստել ամուր խաղաղության ձեռքբերմանը»,-հայտնում են գրասենյակից։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    20 C°
     
    27°  17° 
    02.05.2024
    19°  15° 
    03.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: