ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաղաքացիները հնարավոր է՝ վճարի դիմաց կարողանան անցնել Գորիս–Կապան ճանապարհով. Արմեն Գրիգորյան

Ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի, և դրա պատճառով մաքսակետերը, որոնք հնարավոր է՝ տեղադրվեն, այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար  կամ ինչ-որ բան կարող է լինել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության նիստից հետո իր ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտնում է News.am:

«Քաղաքացիները վճարելով՝ դրանք կարող են անցնել։ Քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, այսինքն՝ Կապան-Տաթև ճանապարհն ամբողջովին վերանորոգված է և երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, ապա քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որպեսզի օգտագործեն այդ ճանապարհը»,- նշեց նա։

«Հնարավոր այդ ճանապարհները նաև Ադրբեջանի քաղաքացիների կողմից օգտագործելու դեպքում մենք նույնպես համապատասխան քաղաքականություն ենք իրականացնելու»։

Լրագրողի այն դիտարկմանը, որ ՀՀ կառավարությունը մինչև այս չէր հայտարարում, որ այդ ճանապարհը վերջնականապես հանձնվելու է ադրբեջանական կողմին, Գրիգորյանն արձագանքեց. «Եթե դուք հետևեիք մեր հայտարարություններին՝ սկսած նոյեմբերի 9-ից, կարծում եմ՝ այդպիսի հարց չպետք է առաջանար։ Ճանապարհի այդ հատվածի մասով տրամաբանությունը, որն ընդհանուր առմամբ առաջարկվել է, եթե հիշում եք ՀՀ քաղաքացիները այդ ճանապարհն օգտագործում էին օրինակ՝ Գորիսից Կապան գնալու համար, և այդ ճանապարհի օգտագործումը Ադրբեջանի կողմից շահարկվում էր, որ իրենք էլ ցանկանում են ճանապարհ ստանալ՝ դեպի Նախիջևան, որը նաև միջանցքի տրամաբանություն ունի։ Մեզ համար սա անընդունելի է եղել, մենք, բնականաբար, առաջնահերթություն ենք համարել չունենալ միջանցքային տրամաբանության մեջ որևէ գործարք»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: