ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաակաշվիլիին տեղափոխել են Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել են Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, որը գտնվում է Թբիլիսիից 80 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Սաակաշվիլիին Գորի են բերել շտապօգնության ավտոմեքենայով։ Շտապօգնության երկու ավտոմեքենաներից և մոտ 10 մեքենաներից բաղկացած շարասյունը Թբիլիսիի թիվ 18 բանտից Գորիի հիվանդանոց է հասել մեկ ժամում։ Ամբողջ գործընթացն անցել է առանց միջադեպերի։

Սաակաշվիլիի` բաժանմունք տեղափոխելուց անմիջապես հետո նրա ներկայացուցիչները հայտնել են, որ Առողջապահության նախարարությունը խախտել է խոստումը, ըստ որի՝ նախկին նախագահի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն, նրա փաստաբաններ Նիկա Գվարամիան և Դմիտրի Սաձագլիշվիլին և նրա մայրը՝ Ջուլի Ալասանիան, պետք է դիմավորեին նրան հիվանդանոցում: Սակայն, երբ Սաաաշվիլին բերեցին հիվանդասենյակ, նրանք հիվանդանոցի մոտ էին. նրանց թույլ տվեցին շենք մտնել շարասյունի ժամանումից 15 րոպե անց:

Վերջին երկու օրերին Վրաստանի նախկին նախագահը ծանր վիճակում գտնվում էր բանտային կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում։

Երբ իշխանությունները որոշեցին Սաակաշվիլիին տեղափոխել հիվանդանոց, նա հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը, որը տևել է 50 օր, Գորիում նա պետք է հացադուլից ապաքինման շրջան անցնի։ Ընդդիմությունը խոստացել է հիվանդանոցի մոտ բողոքի ցույցեր չանցկացնել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: