ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարիաննա Օհանջանյանը։
Նրա խոսքով` Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։
Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանն այսօր Facebook–ի իր էջում գրառում էր արել և հայտնել, որ Սերժ Սարգսյանին կանչել են հարցաքննության որպես մեղադրյալ։ Մակինյանի խոսքով` 3,5 տարի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքը վերցնել-դնելով` այսօր «որոշել» են, որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել։
Գործարար Սիլվա Համբարձումյանը դեռևս 2018 թվականին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրել էր կաշառք վերցնելու մեջ (Քոչարյանի նախագահության օրոք)։
Նա ընդգծել էր, որ խոսքը հանքարդյունաբերական ընկերության 100% բաժնետոմսերը արաբական շեյխերից մեկին վաճառելու մասին է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0 կմ/ժ
    12 C°
     
    21°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: