Առաջին բանկոմատի հեղինակը եղել է հայ

Բանկոմատ սարքը 20-րդ դարի նորարարություններից է, որը մեծ փոփոխություններ մտցրեց մարդկանց կյանքում և փոխեց նաև դրամի և ծառայությունների մասին մոտեցումները: Սակայն քչերը գիտեն, որ առաջին մարդը, ով իր առջև լուրջ նպատակ էր դրել նման տեխնիկական միջոց ստեղծել, հայազգի Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյանն էր:
Արդեն 1939 թվականին Սիմջյանը հայտնագործում է առաջին սարքը, որը կարող էր միաժամանակ կանխիկ դրամ և ստացական տալ, սակայն այն բանկի հետ կապ չուներ և չէր կարողանում գումարը դուրս գրել հաշվեհամարից: Գյուտարարն այս հայտնագործությունն առաջարկել է օգտագործել City Bank of New York-ին, սակայն վերջինս կես տարի հետո այն վերադարձրել է Սիմջյանին հաճախորդների մոտ հետաքրքրության իսպառ բացակայություն պատճառով:
Արդյունքում, մարդիկ մոռացան Սիմջյանի այս հայտնագործության մասին մինչև 1967 թվականը, երբ Լոնդոնում սկսեցին կիրառել շոտլանդացի Ջոն Շեպարդ Բարրոնի ստեղծած բանկոմատը:
Նշենք, որ Սիմջյանի գյուտերն, ընդհանուր առմամբ, ընդգրկում են տեխնիկայի շուրջ երեսուն ոլորտ: Նա ավելի քան 200 գյուտերի հեղինակ է: Այսպես, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սիմջյանն առաջարկում է սկզբունքորեն նոր սարք գիշերային թռիչքի և «կույր» չվերթների ժամանակ օդաչուների կողմնորոշման համար, ինչպես նաև՝ ուլտրաձայնային բուժմանը նպաստող մի շարք բժշկական սարքեր։ Փոստային կապի հանգույցների աշխատանքի դիստանցիոն կառավարման համար նախատեսված սարքերից հետո նա ստեղծում է միսը փափկացնող տեխնոլոգիա։ 60-ական թվականներին նա ստանում է քսան նոր էլեկտրոնային սարքերի արտոնագրեր, իսկ հաջորդ տասնամյակում ստեղծում հայտնի մերսման հեծանիվը։
Լյութեր Ջորջ Սիմջյանը ծնվել է 1905 թվականի հունվարի 28-ին Այնթափում։ Հայոց ցեղասպանությունը բաժանում է նրան իր ընտանիքից դեռևս դեռահաս տարիքում և ստիպում գաղթել սկզբում Բեյրութ, իսկ ավելի ուշ՝ Մարսել, որտեղից Սիմջյանը արտագաղթում է ԱՄՆ 1921 թվականին։ Համառորեն հաղթահարելով մի շարք խոչընդոտներ, այդ թվում՝ լեզվական, նա ավարտում է դպրոցը Նյու Հեյվենում, այնուհետև աշխատանքի է ընդունվում Յելի համալսարանի բժշկական համալիրի լուսանկարչական բաժանմունքում, որտեղ էլ դրսևորվում են նրա ընդունակությունները։ Աշխատելու ընթացքում նա կատարում է մի շարք գյուտեր, ինչպես նաև կիրառական մշակումներ այս ոլորտում, ինչպիսիք են, օրինակ՝ պրոյեկտորը, որն էկրանի վրա ցուցադրում է մանրադիտակով ստացված պատկերը:
92 տարեկան հասակում, երբ Սիմջյանն արդեն գրեթե կուրացել էր, ստանում է նա իր վերջին արտոնագիրը երաժշտական գործիքների համար փայտի ձայնի բարելավման գործընթացի համար: Լյութեր Ջորջ Սիմջյանը մահացել է 1997 թվականին ԱՄՆ-ում:
-
10:12
Հայաստանի Հանրապետություն կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը
-
09:27
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից
-
09:24
Պապիկյանին պարտված ադրբեջանցուն որակազրկել են ՀՀ օրհներգի ժամանակ հարթակից իջնելու համար
-
07:32
Երիտասարդական ԵԱ. Հայկ Պապիկյանը և Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիրներ
-
01:31
Համբուրգի իշխանությունները չեն բացառել գազի դեֆիցիտի դեպքում տաք ջրի մատակարարման սահմանափակումը
-
01:31
Ուզբեկստանի նախագահը պարետային ժամ է սահմանել Կարակալպակստանում
-
23:57
Տղերքը գիտեն ինչի համար են այս պահին անազատության մեջ. Սաղաթելյան
-
23:52
Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
-
22:48
Լուկաշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարվածել Բելառուսի ռազմական օբյեկտներին
-
21:35
«Գազպրոմ»-ը Ուկրաինայի տարածքով գազ է մատակարարում Եվրոպային «Սուջա» գազաչափ կայանի միջոցով
-
19:59
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
-
18:34
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական կողմի զգալի կորուստների մասին բոլոր ուղղություններով
-
16:32
Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է
-
14:44
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
-
14:31
Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
-
13:15
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային
-
13:09
Վճռաբեկ դատարանի նոր դատավորներ են նշանակվել
-
12:13
«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել
-
12:07
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
12:02
Իրանում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 1,03 կմ/ժ