ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուծվեց Արաքս գետի երկայնքով երկաթուղու և մայրուղու կառուցման հարցը. Էրդողանն անդրադարձել է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպմանը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևն իրեն պատմել է Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման դրական արդյունքների մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ալիևն ասաց, որ այս հանդիպումը շատ արդյունավետ էր, դրանում լուծվեց Արաքս գետի երկայնքով երկաթուղու և մայրուղու կառուցման հարցը։ Բացի այդ, թեմա կա դեպի Իգդիր ավտոճանապարհի մասին, սա հաջող քայլ կլինի Նախիջևանի խնդիրը լուծելու, ինչպես նաև Հայաստանով ճանապարհորդելու համար. մարդիկ կկարողանան անցնել, և ապրանքներ տեղափոխել»,- ասել է Էրդողանը թուրք լրագրողներին:

Նա հիշեցրել է Անդրկովկասում կարգավորման շուրջ «3+3» ձևաչափով բանակցություններ վարելու Թուրքիայի առաջարկը:

«Մենք նախկինում առաջարկել էինք ստեղծել «վեցի հարթակ»՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Իրան և, հնարավորության դեպքում, Վրաստան»,-հավելել է Էրդողանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: