ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 484,74 դրամ ԱՐԾԱԹ - 370,19 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 321,76 դրամ

Դավութօղլուն՝ Էրդողանին. «Ի սեր Աստծո, էլ մի՛ խոսիր»

cumhuriyet

Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեթ Դավութօղլուն սոցցանցում կատարած գրառմամբ նախագահ Էրդողանին խնդրել է այլևս չխոսել լիրայի կուրսի վերաբերյալ, քանի որ դրանից հետո ավելի է արժեզրկվում թուրքական արժույթը, փոխանցում է Ermenihaber-ը: 

Բանն այն է, որ Էրդողանը նոյեմբերի 30-ին թուրքական «TRT»-ի կազմակերպած եթերի ժամանակ մեկնաբանելով ազգային արժույթի շարունակական արժեզրկումը, կրկին ասել էր, որ իր կառավարությունը վարում է տոկոսների նվազեցման քաղաքականություն: Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենք տնտեսության նոր մոդել են որդեգրել, որի շրջանակներում նվազեցնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դրանով խթանելով աջակցելով տեղական արտադրողին ու խթանելով արտահանումը:

Էրդողանի այս մեկնաբանություններից հետո թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի նկատմամբ 13.30-ից հասել է 13.96-ի՝ գրանցելով հերթական պատմական հակառեկորդը:

Այս զարգացումներից հետո Դավութօղլուն սոցիալական ցանցում հետևյալ գրառումն է արել. «Այն պահին, երբ պետք է երկրին վստահություն ներշնչել, հանգստացնել քաղաքացիներին, նախագահի եթերի ժամանակ դոլարի փոխարժեքը հատում է 13 լիրան, եթերից հետո հասնում մինչև 14-ի: Այսպիսի հայտարարությունները լիրայի վրա դիտավորյալ հարձակման բնույթ են ստացել: Ի սեր Աստծո, էլ մի՛ խոսիր»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
29.01.2022
17°  30° 
30.01.2022
Հարցում

Դուք դրական սպասելիքներ ունե՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլից։