ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ԵՄ-ից աջակցություն կստանա ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար

Հաշվի առնելով Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված հարաբերություններն ավիացիայի ոլոտում՝ Եվրոպական հանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ի հայտ եկած  թերությունները շտկելու և ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրամիության գրասենյակը:

«Հաշվի առնելով Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված հարաբերություններն ավիացիայի ոլոտում, որի վկայությունն է  Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրումը (CAAA), Եվրոպական հանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ի հայտ եկած  թերությունները շտկելու և ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Եվրոպական միությունը և Հայաստանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, որի հիմքում ավիացիոն անվտանգության, անվտանգային և օդային  երթևեկության կառավարման ընդհանուր բարձր չափանիշներն են:  Համաձայնագրի ստորագրմամբ ենթադրվում է, որ  Հայաստանի և ԵՄ-ն սպառողների, ավիաընկերությունների և օդանավակայանների համար կստեղծվեն նոր հնարավորություններ։ Օգուտների շարքում են՝ օդային տրանսպորտի ոլորտում նոր հնարավորությունների ստեղծումը, նոր ուղիղ օդային  կապերի հաստատումը և երկու կողմի տնտեսական օգուտները:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: