ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանազատման ու սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել Հայաստան. Պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հերքում է, թե սահմանագծման ու սահմանազատման համար Մոսկվայից խումբ է ժամանել Հայաստան, փոխանցում է Aysor.am-ը: 

«Մոսկվայից  պարբերաբար կարող են տարբեր խմբեր գալ իրենց խնդիրնեը քննարկելու, մի մոռացեք, որ այստեղ ունենք ռազմաբազա, բայց սահմանազատման ու սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է փոխնախարարը։

Թե ինչու է սահմանին պարբերաբար իրավիճակը լարվում, Սարգսյանն արձագանքել է. «Չշտված բազմաթիվ հարցեր կան ու անընդհատ փորձելու են օգտվել այս իրավիճակից, որովհետև խուճապային տրամադրությունները չեն նպաստում մեր սահմանի անվտանգության ապահովմանը»։

Նա ասել է, թե անընդհատ փորձում է խուսափել սահմանի ու սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին պատասխանել, բայց պետք է հասկանալ, որ դրանք նուրբ հարցեր են, պետք է բավարարվել պաշտոնական լրահոսով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    22°  13° 
    11.05.2024
    24°  14° 
    12.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: