Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լռության օր է: Մայիսի 3-ին տեղի կունենան 5 տարին մեկ ընտրվող ԼՂՀ օրենսդիր մարմնի 6-րդ ընտրությունները:
Նշենք, որ ԼՂՀ խորհրդարանը կազմված է 33 պատգամավորից: Ընտրության ընթացքում 33 պատգամավորից 22-ը կընտրվեն համամասնական, իսկ 11-ը մեծամասնական ընթացակարգով:
Ավելի վաղ, 2014թ. հոկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Այդ փոփոխությունների համաձայն` փոխվեց մանդատների հարաբերակցությունը 22 համամասնական, 11 մեծամասնական մանդատի` նախկին 17 և 16-ի փոխարեն:
Նախընտրական արշավը մեկնարկել է մարտի 30-ին: Ընտրարշավին մասնակցել են Արցախի 7 կուսակցություն: «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ բացառիկ հարցազրույցներում կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացրել են Արցախի նախընտրական գործընթացների վերաբերյալ իրենց գնահատականները և ղարաբաղյան հակամարտության հիմնահարցի լուծման իրենց տեսլականը.
ԱԺ-ն ամեն քայլ պետք է անի ԼՂՀ-ին բանակցային գործընթաց վերադարձնելու ուղղությամբ. «Շարժում-88»;
Արցախը պետք է լինի բանակցային գործընթացի լիիրավ կողմ. Դաշնակցություն; Վահրամ Պողոսյան.
Մայիսի 3-ին կամրագրենք հերթական քայլը ժողովրդավարության զարգացման ճանապարհին;
Հայկ Խանումյան. Արցախի այս ընտրությունները բավական մրցակցային են: