ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ-ն ամեն քայլ պետք է անի ԼՂՀ-ին բանակցային գործընթաց վերադարձնելու ուղղությամբ. «Շարժում-88»

Մայիսի 3-ին կայանալիք ԼՂՀ խորհրդարանականընտրություններին ընդառաջ՝ «Արմեդիա» ՏՎԳ-նանցկացրել է հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցը Արցախի « Շարժում-88» կուսակցություն ներկայացուցիչ Էդուարդ Աղաբեկյանի  հետ:  

 

- Ինչպե՞ս եք գնահատում ընթացող նախընտրական պայքարը, արդյո՞ք ապահովված են բոլոր պայմանները թափանցիկ և լեգիտիմ ընտրությունների անցկացման համար:

- Նախընտրական պայքարն ընդհանուր առմամբ գնահատում եմ նորմալ, իհարկե կային որոշ փորձեր ընտրապայքարի անհավասար պայմանների ստեղծման և մեր նախընտրական հանդիպումները խոչընդոտելու ուղղությամբ, որոնք արտահայտվում էին որոշ հիմնարկների ղեկավարների կողմից իշխանություններին երևի «արջի ծառայության» մատուցմամբ և աշխատողներին հանդիպումներին մասնակցության արգելքով:

 

- Ինչպե՞ս կբնութագրեք կայանալիք ԼՂՀ ԱԺ ընտրությունների կարևորությունը: Ըստ Ձեզ՝ այս ընտրությունները կարո՞ղ են առաջընթաց ապահովել ԼՂՀ ժողովրդավարացման գործընթացում:

 - Իհարկե, ցանկացած բաց և թափանցիկ ընտրություններ քայլ առաջ են ժողովրդավարացման գործընթացում, և այդ ամենն առաջին հերթին մեզ է անհրաժեշտ, այլ ոչ թե միջազգային հանրությանն ի ցույց դնելու համար։

 

- Որքանո՞վ այս ընտրությունները կազդեն ԼՂՀ-ի վերաբերյալ միջազգային ընկալումների փոփոխության և արտաքին հարաբերությունների զարգացման վրա: Կարո՞ղ ենք ակնկալել ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացմանն ուղղված լրացուցիչ ջանքեր ընտրություններից հետո:

 - Առաջին մասով՝ դա ժամանակը ցույց կտա, երկրորդ՝ ԱԺ-ն ամեն քայլ պետք է անի ԼՂՀ-ին բանակցային գործընթաց վերադարձնելու ուղղությամբ։

 

- Ինչպիսի՞ն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի Ձեր տեսլականը:

 - Հարցի քաղաքական կարգավորումը ոչ մի դեպքում չպետք է բերի անվտանգության ներկայիս մակարդակի իջեցմանը։

 

- Ո՞րն է ձեր կուսակցության հիմնական առանձնահատկությունը՝ մյուս քաղաքական ուժերի համեմատ:

 - «Շարժում 88» կուսակցությունը Արցախի անվտանգության և զարգացման հետագա ապահովումը տեսնում է Արցախի Հանրապետության առնվազն ներկայիս փաստացի սահմաններում՝ Արցախի բաղկացուցիչ մաս կազմող և ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի, Մարտունու և Մարտակերտի որոշ հատվածների ընդգրկմամբ։

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: