ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում բավականին բարձրացել է հասարակական–քաղաքական գիտակցության մակարդակը. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»

Մայիսի 3-ին կայանալիք ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Արմեդիա» ՏՎԳ-նանցկացրել է հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցը «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչ Դավիթ Մելքումյանի հետ:


 

Ինչպե՞ս եք գնահատում ընթացող նախընտրական պայքարը, արդյո՞ք ապահովված են բոլոր պայմանները թափանցիկ և լեգիտիմ ընտրությունների անցկացման համար:

- Հաշվի առնելով Արցախի Հանրապետության նախորդ տարիների ընտրությունների կազմակերպման փորձը՝ այս անգամ էլ բոլոր պայմաններն ապահովված են արդարև ժողովրդավարական ընտրությունների կայացման համար: Բոլոր կուսակցությունները և մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներն ունեն մրցակցային հավասար պայմաններ քարոզարշավի անցկացման համար:

 

- Ինչպե՞ս կբնութագրեք կայանալիք ԼՂՀ ԱԺ ընտրությունների կարևորությունը: Ըստ Ձեզ, այս ընտրությունները կարո՞ղ են առաջընթաց ապահովել ԼՂՀ ժողովրդավարացման գործընթացում:

- Խորհրդարանական այս ընտրությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ առաջին անգամ մեր հանրապետությունում ընտրվելու է մշտական հիմունքներով գործող խորհրդարան: Այս գործընթացի իրականացումը ինքնանպատակ չէ: Յուրաքանչյուր ընտրության բարձր մակարդակով կազմակերպումն ինքնին առաջընթաց է ժողովրդավարացման գործընթացում: Իսկ վերը նշված հանգամանքների առկայությունը նշանակում է, որ մեր հասարակությունը կարևորելով պրոֆեսիոնալ խորհրդարանի դերակատարությունը, ավելի լրջորեն է վերաբերվում ընտրական գործընթացներին: Այս ամենը նշանակում է, որ Արցախում բավականին բարձրացել է հասարակական–քաղաքական գիտակցության մակարդակը:

 

- Որքանո՞վ այս ընտրությունները կազդեն ԼՂՀ-ի վերաբերյալ միջազգային ընկալումների փոփոխության և արտաքին հարաբերությունների զարգացման վրա: Կարո՞ղ ենք ակնկալել ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացմանն ուղղված լրացուցիչ ջանքեր ընտրություններից հետո:

- Անկախության հռչակումից ի վեր Արցախում կազմակերպվող բոլոր ընտրությունները՝ լինի դա նախագահական, խորհրդարանական, թե տեղական ինքնակառավարման մարմինների, միշտ էլ գտնվել են միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի և անհատների ուշադրության կենտրոնում: Նրանց հրապարակած արդյունքները միշտ էլ համապատասխանել են բոլոր ժողովրդավարական երկրներում անցկացվող ընտրական չափանիշներին: Կարծում եմ՝ այս փաստի առկայությունն Արցախի Հանրապետության կայացվածության և ժողովրդավարական լինելու գործում պակաս դերակատարություն չունի: Իսկ կարգավիճակի առումով ոչ միայն ընտրությունները, այլև յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր տարի տարբեր ոլորտներում իրականացվող գործընթացներն արձանագրում են միջազգային կարծիքի դրական տեղաշարժ: ԼՂՀ սուվերենության կայացմանն ուղղված ջանքերի ուժեղացումը ոչ թե պետք է պայմանավորված լինի զուտ ընտրություններով, այլ պետք է դիտարկվի որպես նախկինում որդեգրած քաղաքականության շարունկություն:

 

- Ինչպիսի՞ն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի Ձեր տեսլականը:

- Այս հարցում մենք միանշանակ հակված ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սակայն ավագ սերնդի փորձը մեզ հուշում է, որ պետք է միաժամանակ պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում մեզ պարտադրված տարբերակով հարցի լուծմանը: Որովհետև հետևելով Ադրբեջանում իրականացվող քարոզչական գործընթացներին, հայատյացության սերմանմանը նույնիսկ մատաղ սերնդի շրջանում՝ չենք կարող մեր օրակարգից բացառել վերոնշյալ երկրորդ տարբերակի հավանականությունը: Այնուամենայնիվ, հույս ունենք, որ հակամարտությունը խաղաղ կարգավորում կունենա:

 

-  Ո՞րն է ձեր կուսակցության հիմնական առանձնահատկությունը՝ մյուս քաղաքական ուժերի հետ համեմատած:

- Մեր կուսակցությունը տասնհինգամյա գործունեության ընթացքում հավատարիմ է մնացել իր որդեգրած սկզբունքներին և ոչ մի անգամ չի փոխել սեփական ձեռագիրը: Ինչպես օրենսդրական դաշտի գործընթացներում, այնպես էլ երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձություններում միշտ էլ մեծ դերակատարություն է ունեցել: Սրանով վաստակել ենք ժողովրդի վստահությունը, և այսօր ԱԺԿ-ն հասարակության կողմից դիտվում է որպես ժողովրդավարական գործընթացների երաշխավոր քաղաքական ուժերից մեկը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: