ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս ընտրություններում ներկայացրել ենք «չափելի» նախընտրական ծրագիր. «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն

Մայիսի 3-ին կայանալիք ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Արմեդիա» ՏՎԳ-նանցկացրել է հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցը Արցախի  «Խաղաղություն և զարգացում» կուսակցության շտաբի պետ Վարուժան Գաբրիելյանի հետ:

 


- Պարո՛ն Գաբրիելյան, ինչպե՞ս եք գնահատում ընթացող նախընտրական պայքարը, արդյո՞ք ապահովված են բոլոր պայմանները թափանցիկ և լեգիտիմ ընտրությունների անցկացման համար:

- ԼՂՀ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը տալիս են այդ հնարավորությունը: Այլ հարց է, թե ինչպիսին է ընտրությունների կազմակերպման որակը: Այդ հարցում նկատելի է պետության պասիվությունը: Եթե չլինի քաղաքական ուժերի շահագրգռվածությունը ընտրական գործընթացների մեջ, հնարավոր է այլ ձևով չիմանայինք, որ Արցախում համապետական ընտրություններ են: Օրինակ` Արցախի հանրային հեռուստատեսությունը վերջին երեք շաբաթվա ընթացքում չի հեռարձակել գոնե մեկ ռեպորտաժ քարոզարշավի մասին: Քաղաքական ուժերի միջև չկան բանավեճեր, չկա նման հարթակ, կուսակցությունների ծրագրերի մասին մարդիկ տեղեկանում են միայն նախընտրական խոստումներից: Այն համայնքներում, որտեղ բնակիչները զրկված են կամ քիչ հնարավորություն ունեն լրատվություն ստանալու (իսկ այդպիսիք բազմաթիվ են), գործում է տեղեկատվության միայն վարչական համակարգը: Շրջաններում մեր հանդիպումների ժամանակ մենք բազմիցս հանդիպել ենք վերոհիշյալ խնդիրներին: Բնականաբար, այս ամենն ազդում է ընտրողների կողմնորոշման վրա:

 

- Ինչպե՞ս կբնութագրեք կայանալիք ԼՂՀ ԱԺ ընտրությունների կարևորությունը: Ըստ Ձեզ, այս ընտրությունները կարո՞ղ են առաջընթաց ապահովել ԼՂՀ ժողովրդավարացման գործընթացում:

- Արցախում ժողովրդաիշխության հաստատման միակ ճանապարհն է դա: Մենք դեռևս ունենք այդ հնարավորությունը:

 

- Որքանո՞վ այս ընտրությունները կազդեն ԼՂՀ-ի վերաբերյալ միջազգային ընկալումների փոփոխության և արտաքին հարաբերությունների զարգացման վրա: Կարո՞ղ ենք ակնկալել ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացմանն ուղղված լրացուցիչ ջանքեր ընտրություններից հետո:

- ԵԱՀԿ Մինսկի խումբը երեկ հայտարարություն էր տարածել, որ չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա, և որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում ԼՂՀ-ի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները: Նույն այս տրամաբանությամբ կարելի է ասել, որ Մինսկի խմբի ներկա ձևաչափով արձանագրած ցանկացած «առաջընթաց» կմնա թղթի վրա, եթե համանախագահող երկրները և ամբողջապես ԵԱՀԿ-ն շարունակեն անտեսել Արցախի ժողովրդի իրավունքի ու կամարտահատման փորձերը: Այստեղ և այս օրերին է որոշվում նաև նրանց առաքելության իրական արդյունքը:


- Ինչպիսի՞ն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի Ձեր տեսլականը:

 - Հակամարտության կարգավորման ուղին և տեսլականը շեշտված են մեր անվան մեջ: Նախընտրական ծրագրում մենք հստակ արձանագրել ենք խորհրդարանական գործունեության շրջանակում մեր անելիքները. մինչև 2015 թվականի վերջը մշակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև զինված հակամարտության դադարեցման, խաղաղության հաստատման և համագործակցական հարաբերությունների վերականգնման պայմանագրի նախագիծ, 2016 թվականի ընթացքում այդ պայմանագրի նախագծի հասարակական ու միջխորհրդարանական քննարկումներ անցկացնել Արցախում, Հայաստանում և Ադրբեջանում:

Հակամարտության կարգավորման շուրջ տեսլականը պետք է ձևակերպվի հստակ, և մեր առաքելությունը նաև դա է:

 

- Ո՞րն է ձեր կուսակցության հիմնական առանձնահատկությունը՝ մյուս քաղաքական ուժերի հետ համեմատած:

- Իշխանություն ձևավորած ուժերից «ամենաերիտասարդն» արդեն 10 տարեկան է: Նրանցից ավելին սպասել այլևս չենք կարող: Թեև երիտասարդական ներուժով կուսակցություն ենք, սակայն պրոֆեսիոնալ խորհրդարանի համար առաջադրել ենք իրենց ոլորտում հայտնի մասնագետների և այս ընտրություններում ներկայացրել ենք «չափելի» նախընտրական ծրագիր:

Մենք վստահ ենք, որ Արցախում խաղաղությունը և զարգացումն այլընտրանք չունեն, և այս ընտրություններին մասնակցում ենք «Ապագան մերն է» կարգախոսով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: