ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանցի դիվանագետները վերսկսում են աշխատանքը Ջիդդայում. ISNA

Մի քանի իրանցի դիվանագետներ վերսկսում են իրենց աշխատանքն Իսլամական համագործակցության կազմակերպությունում (ԻՀԿ), որը գտնվում Է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Հունվարի 17-ին այդ մասին հայտնել Է Իրանի ISNA գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ «երեք իրանցի դիվանագետներ Սաուդյան Արաբիա մուտքի այցագիր են ստացել»: Դիվանագետներն «արդեն մեկնել են Ջիդդա և վեցամյա ընդմիջումից հետո պետք Է վերսկսեն իենց գործունեությունը ԻՀԿ-ում»:

Նշվում Է, որ Իրանից Սաուդյան Արաբիա դիվանագետների մուտքի մասին համաձայնությունը ձեռք Է բերվել սաուդացի և իրանցի ներկայացուցիչների միջև բանակցությունների հերթական փուլի ընթացքում, որոնք տեղի են ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում: Մինչ այս պահը Բաղդադում կայացել Է Թեհրանի և Էր Ռիադի միջև բանակցությունների չորս փուլ: Բացի դրանից, կողմերը շփումներ են ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի հարթակներում:

Երկխոսությունը կենտրոնացած Է երկկողմ և տարածաշրջանային հարցերի վրա, ներառյալ իրադրությունը Պարսից ծոցում և Եմենում: 2021 թվականի հունիսի 21-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել Է, որ Թեհրանի և Էր Ռադի միջև երկխոսության և դեսպանությունների աշխատանքի վերսկսման համար ոչ մի կարգի արգելքներ չկան:

Երկու երկրների միջև հարաբերությունները լրջորեն սրվեցին 2015 թվականի մարտին Եմենի տարածքում «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից ռազմական գործողություն սկսվելուց հետո, որը շարունակվում Է մինչ օրս: Իրանը թագավորության այդ գործողություննեը գնահատում Է որպես տարածաշրջանի իրադրության ապակայունացում: Էր Ռիադը Թեհրանին մեղադրում Է հուսիների աջակցության մեջ, որոնք իրենց զենքն, այդ թվում անօդաչուներն, ուղղում են Սաուդյան Արաբիայի դեմ, փոխանցում է «Արմենպրես»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: