Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմնա անազատության մեջ։ Այսօր առավոտյան
Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց վճիռը՝ չբավարարելով Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բերած պաշտպանների բողոքը, փոխանցում է Panorama.am-ը։
«Պարզ ասեմ, ոչ մեկս հույս չունեինք, որ կբավարարի։ Հույս չունեինք, որ այս դատավորը (Ռուբիկ Մխիթարյան-խմբ.) կունենա քաջություն արդարադատություն իրականացնելու համար»,-ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Նրա խոսքով, այս պայմաններում անիմաստ են համարում Վճռաբեկ դատարան դիմելը, սակայն պաշտպանական թիմում կքննարկեն հետագա անելիքներն ու որոշում կկայացնեն։
«Միանշանակ, Առուշանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, այլ գնահատական չկա։ Դատարանը որևէ հիմք չուներ մեր բողոքը մերժելու համար։ Ես չգիտեմ, եթե գրավ նրա նկատմամբ չեն կիրառում, էլ ո՞ւմ նկատմամբ են կիրառում։ 25 տարեկանից համայնք է ղեկավարել, լավագույն համայնքապետ է ճանաչվել, մասնակցել է պատերազմին, օթևան է տվել ու կերակրել տեղահանված արցախցիներին։ Նա այն մարդն է, որ մեծ լումա ունի այս երկրի համար։ Յոթ ամիս շարունակ նրան անազատության մեջ պահելը եթե քաղաքական հետապնդում չէ, բա ի՞նչ է»,-ասաց պաշտպանը՝ համոզմունք հայտնելով, որ իշխանությունները վախենում են Առուշանյանից, նրա ազնիվ ու մաքուր տեսակից։
Ա. Մելքոնյանի խոսքով, այս ձևով իշխանությունները չեն կարողանա կոտրել Առուշանյանին։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
