ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված

168.am

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմնա անազատության մեջ։ Այսօր առավոտյան
Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց վճիռը՝  չբավարարելով Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բերած պաշտպանների բողոքը, փոխանցում է Panorama.am։

«Պարզ ասեմ, ոչ մեկս հույս չունեինք, որ կբավարարի։ Հույս չունեինք, որ այս դատավորը (Ռուբիկ Մխիթարյան-խմբ.) կունենա  քաջություն արդարադատություն իրականացնելու համար»,-ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Նրա խոսքով, այս պայմաններում անիմաստ են համարում Վճռաբեկ դատարան դիմելը, սակայն պաշտպանական թիմում կքննարկեն հետագա անելիքներն ու որոշում կկայացնեն։

«Միանշանակ, Առուշանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, այլ գնահատական չկա։ Դատարանը որևէ հիմք չուներ մեր բողոքը մերժելու համար։ Ես չգիտեմ, եթե գրավ նրա նկատմամբ չեն կիրառում, էլ ո՞ւմ նկատմամբ են կիրառում։ 25 տարեկանից համայնք է ղեկավարել, լավագույն համայնքապետ է ճանաչվել, մասնակցել է պատերազմին,  օթևան է տվել ու կերակրել տեղահանված արցախցիներին։ Նա այն մարդն է, որ մեծ լումա ունի այս երկրի համար։ Յոթ ամիս շարունակ նրան անազատության մեջ պահելը եթե քաղաքական հետապնդում չէ, բա ի՞նչ է»,-ասաց պաշտպանը՝ համոզմունք հայտնելով, որ իշխանությունները վախենում են Առուշանյանից, նրա ազնիվ ու մաքուր տեսակից։

Ա. Մելքոնյանի խոսքով, այս ձևով իշխանությունները չեն կարողանա կոտրել Առուշանյանին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: