ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արաբական Միցյալ Էմիրությունների և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի կստեղծվի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու նախաձեռնության մասին։

ԱՄԷ արտգործնախարար, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուիսում Լավրովն ասել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքումը տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ կլինի, անհրաժշտ փաստաթղթերի համաձայնեցման գործընթացն արդեն սկսվել է։

«Մենք հիմնվում ենք այն հանգամանքի վրա, որ ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը տնտեսական կապերի զարգացման կարևոր խթան կհանդիսանա։ Մենք ակտիվորեն աջակցում ենք այս գործընթացին, անհրաժեշտ փաստաթղթերի համաձայնեցումն արդեն ընթանում է»,- ՌԴ ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ գործակալությունը։

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև արդեն իսկ ձևավորված են տնտեսական կապեր, որոնք ակտիվորեն զարգանում են։

«Հաջողվել է ապրանքաշրջանառության զգալի աճ արձանագրել, անցյալ տարվա ցուցանիշներով այն գրեթե 5,5 միլիարդ դոլարի է հասել, արդյունքում ԱՄԷ-ն Արաբական աշխարհի մեր առևտրատնտեսական գործընկերների շարքում հայտնվել է առաջին տեղում»,- հավելել է Լավրովը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: