ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանրապետությունում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 23-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ն առանձին հատվածներում` ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 21-ի և 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 19-20-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ:

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 21-ի և 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0 -1, վաղը ցերեկը՝ 0 +2։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -4 -9, ցերեկը՝ -2-6,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ -2 -4,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ 0 +2,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6 -11, ցերեկը՝ -2 -7,

Լոռիում գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ -1-4,

Տավուշում գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ -2 +1,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ -3 -7,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ -1 +2,

Արարատում գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ +1+3,

Արմավիրում գիշերը՝ -1 +1, ցերեկը՝ 0 +2,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7 -9, ցերեկը՝ -2-7,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ +1+4,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ 0 +4,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ -2-6,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ 0 +3։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: