ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՎԶԵԲ-ը Ռուսաստանի տնտեսության 10 տոկոս անկում է կանխատեսում 2022-ին և զրոյական աճ՝ 2023-ին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2022-ին Ռուսաստանում տնտեսական աճի 10 տոկոս անկում է կանխատեսում՝ Ուկրաինայում Մոսկվայի ռազմական օպերացիայի արդյունքում, իսկ 2023-ին՝ զրոյական աճ։ Այս մասին ասվում է բանկի կողմից հինգշաբթի հրապարակված տարածաշրջանի տնտեսության վիճակի վերաբերյալ թարմացված զեկույցում։

«Սպասվում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն տեսանելի ապագայում, ինչը 2022-ին ՀՆԱ-ի կտրուկ անկումից հետո  Ռուսաստանի տնտեսության լճացման կհանգեցնի 2023-ին։ Դա բացասաբար կանդրադառնա Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի մի շարք հարևան երկրների վրա»,- ասված է ՎԶԵԲ-ի հայտարարության մեջ: Այն դարձավ առաջին միջազգային ֆինանսական կազմակերպությունը, որը հրապարակեց տարածաշրջանի տնտեսական պաշտոնական կանխատեսումը փետրվարի 24-ին հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկից ի վեր։
Վերլուծությունը պատրաստելիս ՎԶԵԲ-ի փորձագետները հիմնվում էին այն ենթադրության վրա, որ մի քանի ամսվա ընթացքում Ուկրաինայում հրադադար կհաստատվի։ Ընդ որում, բանկը նախազգուշացնում է, որ կանխատեսումը «անորոշության չափազանց բարձր մակարդակ ունի, այդ թվում՝ վատթարացման լուրջ վտանգը, եթե մարտական գործողություններն ուժեղանան կամ եթե Ռուսաստանից գազը կամ այլ ապրանքները սահմանափակումների ենթարկվեն»:

Ինչպես ակնկալվում է, Բելառուսի տնտեսության աճի կրճատումը 2022-ին 3 տոկոս կկազմի, զրոյական աճով 2023 թվականին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: