ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հստակ կապ կա ժողովրդավարության որակի և բնակչության պատվաստումների մակարդակի միջև. Արմեն Գևորգյան` ԵԽԽՎ-ում

Մայիսի 18-ին ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում «Պատվաստանյութի նկատմամբ անվստահությունը՝ որպես հանրային առողջության լուրջ հիմնախնդիր» զեկուցման ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

«Տիկին նախագահ, նախ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել բանաձևի հեղինակներին: Շատ կարևոր փաստաթուղթ ենք քննարկում:

Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ երեք հայեցակետերին:

Առաջին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության ուսումնասիրությունն ինձ թույլ են տալիս եզրակացնել, որ մեր կազմակերպության անդամ պետություններում հստակ կապ կա ժողովրդավարության որակի և բնակչության պատվաստումների մակարդակի միջև: Ակնհայտ է, որ որոշ երկրներում ժողովրդավարության ոչ ամենաբարձր որակը կանխորոշում է պատվաստումների պետական ծրագրերի նկատմամբ քաղաքացիների վստահության ցածր մակարդակը:

Եթե ուշադիր նայենք ԱՀԿ տվյալները, կտեսնենք, որ միայն ԵՄ երկրների մեծ մասը կարող է հասնել պատվաստումների բարձր մակարդակի: Սա մտահոգիչ միտում և մարտահրավեր է: Մեր անդամ երկրների միջև պատվաստումների մակարդակի անհամամասնության մեկ այլ բացատրությունը պատվաստանյութերի անհավասար հասանելիությունն է դրանց ներդրման ամենավաղ փուլում: Covid-19-ի դեմ առաջին լավագույն պատվաստանյութերի արդար բաշխումն ու հասանելիությունը մեծապես տուժել է: Շատ երկրներ սկսեցին դրանք ստանալ տնտեսապես ավելի զարգացած երկրների կարիքները բավարարելուց հետո: Այս հարցում, ցավոք, համերաշխությունը երկրորդ տեղում էր:

Երկրորդ՝ բոլոր տեսակի պատվաստումների հանդեպ թերահավատությունը սկսեց տարածվել ոչ զարգացած տնտեսություններ ունեցող երկրներում Covid-19-ի դեմ պատվաստումների ծրագրերի մեկնարկից հետո: Այն երկրներում, որտեղ առողջապահական ապահովագրությունը նույնպես թույլ է զարգացած, հաղորդակցման տեխնոլոգիաները և սոցիալական ցանցերը պատրաստակամորեն տարածում և սրում են պատվաստանյութերի նկատմամբ նիհիլիզմը: Սա նոր մարտահրավեր է, որը պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի:

և վերջինը՝ կարծում եմ, որ օգտակար կլինի, եթե մեր կազմակերպությունն ունիվերսալ մոտեցումներ մտածի այն մարդկանց փոխհատուցման մեխանիզմների մասին, ովքեր տուժել են պատվաստումներից: Ես գիտեմ, որ նման զարգացումներ կան ԵՄ-ում: Պատվաստումների մակարդակի առումով մեր անդամ երկրների շերտավորման հետագա խորացումից խուսափելու համար մենք պետք է առավելագույնս հավասար հնարավորություններ ստեղծենք Եվրոպայի բոլոր քաղաքացիների համար»,- նշել է պատգամավորը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: