ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանն ու Արգենտինան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ են ներկայացրել

Իրանը ԲՐԻԿՍ-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավային Աֆրիկա) միանալու հայտ է ներկայացրել , հայտնում է Tasnim-ը՝ վկայակոչելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա հույս է հայտնել, որ Իրանի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին «լրացուցիչ օգուտներ» կբերի երկու կողմերին։ Խաթիբզադեն նշել է, որ ԲՐԻԿՍ-ի երկրների մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում 30 տոկոս է կազմում, իսկ խմբում ընդգրկված պետությունների ընդհանուր բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 40 տոկոսը:

Ասոցիացիային միանալու երկրի ցանկության մասին հայտարարել է նաեւ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը։ «Մենք ձգտում ենք ազգերի այս խմբի լիիրավ անդամ լինել։ Մենք մթերքների անվտանգ եւ պատասխանատու մատակարար ենք եւ ճանաչված խաղացող կենսատեխնոլոգիայի եւ կիրառական լոգիստիկայի ոլորտում»,- ասել է նա հունիսի 24-ին:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ Իրանն ու Արգենտինան դիմել են ԲՐԻԿՍ-ին միանալու համար։ «Մինչ Սպիտակ տանը մտածում էին, թե էլ ինչ անջատեն, արգելեն եւ փչացնեն աշխարհում, Արգենտինան եւ Իրանը ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ են ներկայացրել»,- գրել է նա Telegram-ում:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվան դրական է վերաբերվում ԲՐԻՍ-ի հնարավոր ընդլայնմանը, սակայն «այդ խնդրին պետք է շատ զգույշ մոտենալ»։ Ռուսական կողմն առաջարկում է ընթացակարգեր եւ պահանջներ սահմանել անդամակցության թեկնածուների համար, ասել է նա։ Ըստ Ուշակովի՝ նախ պետք է որոշակի ձեւաչափեր գտնել, որոնք սկզբնական փուլում թույլ կտան համագործակցել ասոցիացիայի հետ դիտորդի կարգավիճակում։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: