ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն ու Իրանը համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն առաջիկա ամիսներին. Պեսկով

Իրանի հետ համագործակցությունը ռուսական քաղաքականության ոչ թե էպիզոդիկ, այլ երկարաժամկետ գիծ է, այն կենտրոնացած է ապագայի և ամուր ներկայի վրա: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իրանի հետ համագործակցությունը էպիզոդիկ չէ, դա մեր արտաքին քաղաքականության երկարաժամկետ գիծն է», - ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Պեսկովը՝ ռուսական Առաջին ալիքի եթերում:

Նա հավելել է, որ այս համագործակցությունը ուղղված է դեպի ապագա, ունի «ամուր անցյալ» և «ամուր ներկա»։

«Եվ դա կարող է լինել միայն փոխշահավետ հիմքի վրա»,- ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։

Հարցին, թե այսօր Ռուսաստանն ու Իրանը կստորագրե՞ն համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր, Պեսկովը բացասական է պատասխանել և հավելել, որ փաստաթուղթը պետք է ստորագրվի մոտակա ամիսներին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: