ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել

© Chessdom

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայում և վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում մրցել է Հնդկաստանի երկրորդ հավաքականի դեմ, որի հետ 5-րդ տուրից հետո կիսում էր առաջին հորիզոնականը, և հաղթել է 2,5:1,5 հաշվով:

Արման Փաշիկյանի գլխավորած թիմի կազմում հաղթանակներ են տարել գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվել է:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարի (4:0), Անդորրայի (3:1), Եգիպտոսի (2,5:1,5), Ավստրիայի (3:1) և Անգլիայի (2,5:1,5) հավաքականներին:

Կանանց Հայաստանի հավաքականն էլ 6-րդ տուրում մրցում է Անգլիայի ընտրանու հետ։ Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում պարտության էր մատնել Բոթսվանային (4:0), Նորվեգիային (4:0), Իռլանդիային (4:0), Ինդոնեզիային (3:1), պարտվել էր Էստոնիային (1,5:2,5):

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: