ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի շախմատի հավաքականը պարտվեց Ուզբեկստանի թիմին

newsarmenia.am

 

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Համաշխարհային շախմատային 44-րդ օլիմպիադայի 9-րդ տուրում պարտվեց Ուզբեկստանի թիմին 1:3 հաշվով և 15 միավորով երկրորդ հորիզոնականն է կիսում Հնդկաստանի երկրորդ թիմի հետ: Տեղեկությունը հայտնում է FIDЕ-ն։
Սա մեր հավաքականի առաջին պարտությունն էր այս մրցաշարում, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։
Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով ոչ–ոքի խաղաց Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ, Հրանտ Մելքումյանն էլ սպիտակներով ոչ–ոքի խաղաց Նոդիրբեկ Յակուբոևի հետ։
Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց Ջավոխիր Սինդարովին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ջախոնգիր Վախիդովին։ Ուզբեկստանը 16 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) և Հնդկաստանին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել՝ ԱՄՆ-ի հետ, հաղթել Հնդկաստանի թիմին (2,5:1,5):
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի Համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 9-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց ռումինացիների հետ և առավելության հասավ 3:1 հաշվով։
Հիշեցնենք, որ օլիմպիադայում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։
Օլիմպիադայում 11 տուր կանցկացվի։ Այն կավարտվի օգոստոսի 10-ին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: