Ինչո՞վ է նախընտրելի հանգիստը Թունիսում
Միջերկրածովյան մեղմ կլիմա և Սահարայի տաք շունչը, արաբական և ֆրանսիական մշակույթների բավականին հետաքրքիր միաձուլումը տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկների բերում է Թունիս: Ի տարբերություն, օրինակ՝ Եգիպտոսի, Թունիսը ծովափնյա հանգիստ է առաջարկում ամառային հանգստի տարբեր տեսակները նախընտրողների համար:
Եթե ձանձրանում ենք ամբողջ օրը լողափին անցկացնելուց, ապա Թունիսը կարող է առաջարկել հանգիստ Սուսում և Էլ-Կանտաուիում, որտեղ, այդ թվում նաև գիշերը, կյանքը եռում է՝ կան բազմաթիվ ռեստորաններ, բարեր, պարահրապարակներ, ակվապարկ և նույնիսկ խաղատուն: Էլ-Կանտաուիում կարելի է նաև վարձակալել շքեղ զբոսանավեր:
Ռելաքսի համար Թունիսն առաջարկում է Համամեթի լողափերը: Համամեթի հյուրանոցների մեծ մասն առաջարկում է թալասոթերապիա(ծովաբուժություն), ընդ որում բավականին մատչելի գներով: Համամեթն, ի տարբերություն Սուսի, ավելի հանգիստ է, հիմնական զվարճանքի վայրը ատրակցիոնների այգին է:
Պասիվ, ընտանեկան հանգիստ կարող եք վայելել Մահդիայիում, Սկանեսում, ինչպես նաև Ջերբա կղզում, որտեղ հյուրանոցներն ավելի բարձր կարգի են:
Սակայն Թունիսը միայն միջերկրածովյան լողափերը չէ: Երկիրն ունի բավականին հարուստ պատմություն, մշակույթ, և հետևաբար, բազմաթիվ վայրերը՝ պարտադիր են այցելելու համար՝ Կարթագենի ավերակներ, սպիտակ-կապույտ քաղաք Սիդի Բու Սայիդ, բերբերական քաղաք գետնափոր տներով, անծայրածիր և կախարդական Սահարա՝ գեղատեսիլ օազիսներով, «Աստղային պատերազմների» Տատուին մոլորակ, իսլամական 4-րդ սրբավայրը, որն Աֆրիկայի ամենահին մզկիթն է և այլն:
Ընդ որում, պատմամշակութային վայրեր են առաջարկում այդ թվում նաև հենց զբոսաշրջային քաղաքները: Այսպես, Սուսի հին քաղաքը՝ Մեդինան, որը միջնադարյան արաբական ճարտարապետության հոյակապ նմուշ է, 1988 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այսօր Մեդինայի հիմնական մասն արևելյան շուկա է՝ իրեն բնորոշ գույներով և կոլորիտով:
Սուսի գլխավոր տեսարժան վայրերից է Ռիբատ ամրոց-մենաստանը կառուցված Աղլաբիդների դինաստիայի օրոք 9-րդ դարում: Մեդինայում է գտնվում նաև Կասբա ամրոցը, որը նույնպես կառուցվել է 9-րդ դարում: Ամրոցի աշտարակը, որն այսօր էլ կատարում է փարոսի դեր, Հյուսիսային Աֆրիկայի ամենահինն է:
Սուսի հնագիտական թանգարանը ևս բավականին հետաքրքիր է: Այն առաջարկում է ծանոթանալ փյունիկյան, հռոմեական և վաղ քրիստոնեական շրջանի պատմության հետ: Հատկապես հետաքրքիր է խճանկարների հավաքածուն, որի մարգարիտը թերևս «Մեդուզա Գարգոնա» խճանկարն է:
Ի դեպ, Սուսը համարվում է Թունիսի մեծությամբ երրորդ քաղաքը, տարնսպորտային խոշոր հանգույց, ուստի Սուսից այլ տեսարժան վայրեր, այդ թվում նաև ինքնուրույն հասնելը մեծ դժվարություն չի կազմի:
Սուսից ոչ շատ հեռու է գտնվում էլ-Ջեմ ամֆիթատրոնը: 35 հազար հանդիսատեսի համար նախատեսված այս ամֆիթատրոնը կառուցվել է 3-րդ դարում: Հռոմի Կոլիզեյումի նմանությամբ կառուցված այս ամֆիթատրոնն ավելի լավ է պահպանվել, քանի «բնօրինակը»: Ճիշտ է, գլադիատորական մարտեր Էլ-Ջեմում այլևս չեն կազմակերպվում, սակայն սիմֆոնիկ երաժշտության երեկո հազարամյա ամֆիթատորնում կարելի է վայելել:
Ի դեպ, Թունիսում զբոսաշրջային սեզոնն ավարտվում է հոկտեմբերին, հետաևաբար եթե դեռ չեք պլանավորել ձեր հանգիստն առանց վարանելու կարող եք օգտվել Թունիսի ընձեռած լայն հնարավորություններից, հատկապես որ արդեն երկրորդ տարին է «Անրիվա Տուր»-ը «Նուվելեյր» ավիաընկերության միջոցով իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի հյուսիսաֆրիկյան այս երկիր:Ընդ որում, «Անրիվա Տուր»-ը Թունիսը հայ զբոսաշրջիկների համար հասանելի է դարձրել ոչ միայն ուղիղ չվերթով, այլև բավականին դյուրացնելով մուտքի արտոնագիր ստանալու կարգը. վիզան կարելի է ստանալ ոչ թե Մոսկվայում գտնվող դեսպանատանը, այլ հենց օդանավակայանում՝ 150 դոլարի փոխարեն վճարելով ընդամենը 25 դոլար:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ