ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՊՀ-ում Առևտրի և ներդրումների շուրջ համաձայնագիրը կստորագրեն 2023 թ.-ի հունիսին

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը նախատեսում Է 2023 թվականի հունիսին համաձայնագիր ստորագրել ԱՊՀ-ում ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների շուրջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Կառավարությունների ղեկավարների առաջիկա խորհրդում՝ հաջորդ տարվա հունիսի սկզբին, այս համաձայնագիրը վերջապես կընդունվի:

Մենք այն մշակում ենք արդեն ավելի քան 11 տարի»,- ասել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Լեոնիդ Անֆիմովը ԱՊՀ անդամ պետությունների Մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ: Անֆիմովը տեղեկացրել Է, որ համաձայնագրի նախագիծը «դեռ հոկտեմբերի 15-ին քննարկվել Է Պետությունների ղեկավարների խորհրդի կողմից, և պետությունների ղեկավարներն իրենց կառավարություններին հանձնարարել են օպերատիվ կերպով լրամշակել այս համաձայնագիրը»:

«Համաձայնագիրը քննարկվել Է Կառավարությունների ղեկավարների խորհրդի կայացած նիստում: Կարելի Է ասել, որ այն գրեթե համապատասխանում է պահանջվող նորմերին, կարելի Է ընդունել», - ասել Է ԱՊՀ գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահը: Հոկտեմբերի վերջին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել Էր, որ Մոսկվան կարևոր Է համարում արագացնել Անկախ Պետությունների Համագործակցությունում ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների շուրջ համաձայնագրի ստորագրումը: Միշուստինը հիշեցրել Էր, որ փաստաթուղթը կոչված Է պաշտպանելու ներդրողների իրավունքները և պետությունների շահերը, ստեղծելու բարենպաստ ներդրումային միջավայր՝  համաշխարհային լավագույն պրակտիկաների օգտագործմամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: