ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օլիմպիադա․ Հայաստանի թիմը մեծ առավելությամբ հաղթեց ադրբեջանցիներին

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ:

Տղամարդկանց հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթանակներով են ավարտել Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Սարգսյանը սև խաղաքարերով 67-րդ քայլում հաղթանակի է հասել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանը 51-րդ քայլում պարտության է մատնել Նիյաթ Աբասովին։

Հրանտ Մելքումյանը և Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն իր միավորների թիվը հասցրել է 17-ի:

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5), Հնդկաստանի գլխավոր թիմին (2,5:1,5), ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ և զիջել միայն Ուզբեկստանին (1:3):

10-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը ևս Ադրբեջանի թիմն է: Հանդիպմանը հայտավորված են Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում կանցկացվի 11 տուր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: