ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիայում կառավարության նոր կազմը հայտնի է

Ճապոնիայի կառավարության և կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարության կազմը փոփոխություններ է կրել կատարված վերադասավորումների հետևանքով: Նոր կաբինետը երկրորդն է վարչապետ Ֆումիո Կիսիդիայի համար, որը գլխավորել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և կառավարությունը անցյալ տարվա աշնանը:

Պաշտպանական գերատեսչության նոր ղեկավար է դարձել Յասուկաձու Համադան, որն արդեն այդ պաշտոնը զբաղեցրել է 2008-2009 թվականներին: Նա այնքան էլ հայտնի չէ լայն հասարակությանը, սակայն համարվում է անվտանգության ամենախելամիտ մասնագետներից մեկը: Նա հաջորդեց Նոբուո Կիշիին՝ Սինձո Աբեի կրտսեր եղբորը:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին պահպանել է իր պաշտոնը Ֆումիո Կիսիդայի կառավարությունում օգոստսի 10-ին կատարված վերաբաշխումից հետո: Նախարարների նոր ցանկը հատուկ մամուլի ասուլիսում ընթերցել է կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն, որը նույնպես կշարունակի կատարել իր պարտականությունները:

«ԱԳՆ-ի ղեկավար է մնում Յոսիմաս Հայասին»,- ասել է նա: Կառավաությունում իրենց պորտֆելները նաև պահպանել են ֆինանսների նախարար Սյունիտի Սուձուկին, Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքի, տրանսպորտի և զբոսաշրջության նախարար Տեցուո Սայտոն, ինչպես նաև էկոնոմիկայի վերականգնման նախարար Դայսիրո Յամագիվան, որը համատեղությամբ զբաղեցնում է ստարտապների առաջմղման պատասխանատուի՝ վերջերս ստեղծված պաշտոնը և գլխավորում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբը: Ինչպես ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում նշել է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր և Տոկիոյի հիմնադրամի փորձագետ Կաձուտո Սուձուկին, Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը չպետք է փոխվի նախարաների կաբինետում վերաբաշխումներից հետո:

Kyodo գործակալությունը նաև նշել է, որ ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում Հայասիին թողնելու որոշումը կապած է առաջին հերթին աշխարհում անկայուն իրադրության և այդ պայմաններում արտաքին քաղաքական ապարատը պահպանելու ձգտման հետ:

Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նոր նախարար է նշանակվել Յասուտոսի Նիսիմուրան, որն անցյալ տարի եղել է էկոնոմիկայի վերականգնման նախարար և կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների պատասխանատուն: «Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար է նշանակվել Յասուտոսի Նիսիմուրան, որը պատասխանատու է տնտեսական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության, «կանաչ կերպափոխության» օժանդակման համար»,- ասել է նա:




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: