ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանն ուզում է ՌԴ-ի հետ ստեղծել ավտոպահեստամասերի արտադրության համատեղ ձեռնարկություններ

 

Իրանը շահագրգռված է Ռուսաստանի հետ ավտոմոբիլային պահեստամասերի արտադրության համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի պահեստամասերի արտադրության ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Նաջաֆի Մանեշը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Շատ լավ կլիներ համատեղ արտադրություններ ստեղծել ռուս և իրանցի ներդրողների, բանկերի մասնակցությամբ, այդ թվում՝ երկու երկրների շուկաների համար դետալներ արտադրող ձեռնարկություններ բացել։ Դա հնարավոր է»,-ասել է Մանեշը։
Նրա խոսքով՝ իրանցի արտադրողները պատրաստ են համագործակցել մի քանի ուղղություններով։
«Դրանցից առաջինը ՌԴ-ին անհրաժեշտ ավտոպահեստամասերի արտահանումն է, երկրորդը՝ Ռուսաստանից մեզ անհրաժեշտ ավտոպահեստամասերի ներմուծումը (ավտոմոբիլային շարժիչների, ավտոմոբիլային արգելակների դետալների), երրորդը` առավել կարևորը՝ ավտոմեքենաների համատեղ արտադրությունը»,–ասել է Մանեշը:
Նա նշել է՝ քանի որ ՌԴ-ն ու Իրանն աշխատել են Renault ընկերության հետ, երկու երկրները կարող են մասեր փոխանակել այդ մակնիշի մեքենաների համար:
«Մենք ավելի քան երկու հազար արտադրական դետալներ ունենք։ Դրանց թվում են անվտանգության բարձիկները, արգելակման բռնակները, ղեկը, թափքը... մեքենայում օգտագործվում է մոտ երեք հազար դետալ, մենք արտադրում ենք մոտ երկու-երկուսուկես հազարը: Իհարկե, ՌԴ-ում նույնպես դետալներ են արտադրվում», - ավելացրել է Մանեշը։
Նրա կարծիքով՝ Մոսկվան ու Թեհրանը պետք է միավորեն երկու երկրների հնարավորությունները։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: