ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոչ եմ անում միջազգային գործընկերներին խստորեն և հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիան. Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: ՀՀ ԱԺ նախագահը բարեմաղթանքներ է հղել նորանշանակ դեսպանին առաքելության իրականացման գործում:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների միջխորհրդարանական ձևաչափին՝ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում ձևավորվել է Հայաստան-Բրազիլիա բարեկամական խումբ՝ հույս հայտնելով Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսում մոտ ապագայում Բրազիլիա-Հայաստան բարեկամական խմբի ստեղծման վերաբերյալ:

Կողմերը փաստել են բազմոլորտ համագործակցության կարևորության և դրան նպաստելու քայլերի իրականացման մասին:

Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին վերաբերող մանրամասներ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ միջազգային գործընկերներին կոչ է անում խստորեն և հասցեական դատապարտել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված` տարածքային ամբողջականության դեմ ուժի և ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    22 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: