ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2023 թ. անհրաժեշտ կլինի իրականացնել զգալի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն. Մարտին Գալստյանը ներկայացրել է բյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը

Տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ներքո 2023 թ. համար ևս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: 2023 թ. համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած է արտադրողականության և մրցունակության աճի ապահովման համար անհրաժեշտ առանցքային ներդրումների, այդ թվում` պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը և արտահանման աճի համար կայուն հիմքերի ձևավորումը: Ուստի, տնտեսական աճի ապահովումը զգալիորեն կախված կլինի Կառավարության կողմից ենթակառուցվածքներում խոշոր պետական ներդրումների, սահմանված ժամկետներում և ծրագրավորված համամասնություններով իրականացումից, ինչպես նաև ծրագրով նախատեսված ներդրումների խրախուսման և արտահանման խթանման ուղղությամբ միջոցառումների ամբողջական կատարումից: Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում, ներկայացնելով «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը, ասել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Անդրադառնալով 2023 թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծով նախանշվող նպատակադրումներին` բանախոսը նշել է, որ եկող տարի ևս հարկաբյուջետային քաղաքականությունը կշարունակի սահուն կոնսոլիդացիայի իրականացումը` նպաստելով պարտքի բեռի նվազեցմանը` միաժամանակ այն համադրելով տնտեսական աճի խթանմանն ուղղված պետական ներդրումների էական մեծացման քաղաքականության հետ: Հաշվի առնելով ընթացիկ տարում դիտարկվող հատկապես ծառայությունների ոլորտում պահանջարկի էական առաջանցիկ աճը, ինչպես նաև 2022 թ. հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավման համեմատաբար համեստ ցուցանիշները` կարևորվել է 2023 թ. հարկերի հավաքագրումը բարելավող լծակների ուժեղացման և հարկերի ներուժային մակարդակի ապահովմանն ուղղված հարկային բարեփոխումների իրականացումը, ինչն ամբողջական պահանջարկի զսպման միջոցով կնպաստի մակրոտնտեսական կայունության` միաժամանակ տնտեսական աճի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսներ ձևավորելով:

Ամփոփելով իր խոսքը` ԿԲ նախագահը նշել է, որ ստեղծված իրավիճակում կարևորվում է կոորդինացված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների իրականացումը, ուստի առաջանցիկ պահանջարկի կարգավորման և մակրոտնտեսական կայունության ապահովման համար 2023 թ. անհրաժեշտ կլինի իրականացնել զգալի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն: Բանախոսի արձանագրմամբ բյուջեի ծախսերի բարելավմանը, կապիտալ ծախսերի մասնաբաժնի մեծացմանը, ինչպես նաև հարկերի հավաքագրման բարելավմանն ուղղված բարեփոխումների և միջոցառումների ամբողջական իրականացումն անհրաժեշտ հիմքեր կձևավորի ՀՆԱ-ներուժային մակարդակի բարձրացման և երկարաժամկետ կայուն աճի ապահովման համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: