ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանում գործարկվել է աշխարհում առաջին ոսկու բանկոմատը

Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում գործարկվել է բանկոմատ, որը թույլ է տալիս ոսկի գնել վարկային կամ դեբետային պլաստիկ քարտերից գումարով: 

Ինչպես գրում է The Economic Times-ը, սա աշխարհում առաջին նման բանկոմատն է, որն աշխատում է իրական ժամանակի ռեժիմով։

Սարքը արտադրվել է մասնավոր հնդկական Goldsikka Pvt Ltd ընկերության կողմից, որը մշակել է այս սարքի միջոցով ոսկի վաճառելու նորարարական տեխնոլոգիա։ Բանկոմատում պահվում է 5 կգ 24 կարատանոց ոսկի. այն թույլ է տալիս դրանք գնել ութ տարբերակով՝ 0,5 գ-ից մինչև 100 գ: Բանկոմատի կարևոր առանձնահատկությունն այն է, որ դրա էկրանին ոսկու գինը թարմացվում է իրական ժամանակում՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում այս թանկարժեք մետաղի գնանշումների փոփոխությանը համապատասխան:

Բանկոմատն ունի հաքերներից պաշտպանվելու հուսալի համակարգ։ Ապահովված է ներկառուցված տեսախցիկով, ձայնային ահազանգով և ունի ոստիկանության հետ կապի գիծ։

Goldsikka-ի ներկայացուցիչների խոսքով՝ սարքը բոլորին ընձեռում է ոսկու մեջ ներդրումներ կատարելու հնարավորություն՝ խուսափելով ֆինանսական կորուստներից՝ առանց բանկ կամ ոսկերչական խանութներ այցելելու։

Գործողության առաջին օրը նորարարական բանկոմատը սպասարկել է 20 հաճախորդի։

Goldsikka-ն նախատեսում է Հնդկաստանում տեղադրել այդ բանկոմատներից 3000-ը և իր արտադրանքով դուրս գալ համաշխարհային շուկա, փոխանցում է Tert.am-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: