ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն ու Իրանը որոշել են ստեղծել ընդհանուր կրիպտոարժույթ. Ведомости

Իրանի Կենտրոնական բանկը դիտարկում է Ռուսաստանի հետ համատեղ պարսկական տարածաշրջանի որոշակի տոկեն ստեղծելու հնարավորությունը, որը կարող է արտաքին առևտրային հաշվարկներում օգտագործվել որպես վճարման միջոց  դոլարի, ռուբլու և իրանական ռիալի փոխարեն։ Այս մասին «Վեդոմոստի»-ին ասել է Կրիպտոարդյունաբերության և բլոկչեյնի ռուսական ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բրաժնիկովը։

Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեխնոլոգիաների և հաղորդակցության հանձնաժողովի անդամ Անտոն Տկաչովը հաստատել է բանակցությունների փաստը, սակայն նշել է, որ այդ հարցը պետական մակարդակով ակտիվորեն կքննարկվի միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանում կրիպտոարժույթները լիովին կարգավորվեն։

Ենթադրվում է, որ տոկենն ապահովված կլինի ոսկով, այսինքն՝ այն իր տեսակով կայուն մետաղադրամ (Stablecoin) կլինի, ասել է Բրաժնիկովը։ Stablecoin-ը կրիպտոարժույթ է, որի արժեքը կապված է այսպես կոչված fiat-ի (պետությունների կողմից թողարկված «դասական» փողի) կամ թանկարժեք մետաղների հետ, փոխանցում է Tert.am-ը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: