ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախն ու Արցախյան հարցը Եվրախորհրդարանի ուշադրության կենտրոնում

Ընթացքի մեջ է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը և օրակարգային հարցերից մեկը նաև Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով առաջացած ծանր հումանիտար իրավիճակն է:

Երեկ ընդունվեց Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության վերաբերյալ 2022թ ամփոփիչ զեկույցը, որում մի քանի պարբերությամբ անդրադարձ էր կատարվում նաև Արցախյան հակամարտությանը:

Մասնավորապես, վերջին շրջանի զարգացումների կոնտեքստում ուշագրավ է, որ բանաձևում հղում է կատարվում Հելսինկայն եզրափակից ակտիվ և նշվում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է  համապարփակ քաղաքական կարգավորում ստանա՝ այս թվում ԵԱՀԿ ՄԽ 2009թ հիմնարար սկզբունքների, այն է՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման հիման վրա:

Դրա հետ մեկտեղ երբ անդրադարձ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագծվող խաղաղության պայմանագրին՝ նշվում է, որ այն պետք է անդրադառնա հակամարտության խորքային պատճառներին: Սակայն շեշտադրվում է ԼՂ հայկական բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև տեղահանված անձանց ու փախստականների վերադարձի հարցը, միջկրոնական երկխոսությունը, և այլն, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը:

Աննա Կարապետյանի անդրադարձը

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: