ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բողոքի ակցիաներ Իսրայելում. ի՞նչ է տեղի ունենում

Oren Alon/Reuters

Իսրայելում շարունակվում են երկրի պատմության մեջ ամենաբազմամարդ բողոքի ակցիաներն ուղղված դատական համակարգում բարեփոխումներ  անելու իշխանությունների մտադրության դեմ, որի մասին Իսրայելի իշխանությունները հայտարարեցին 2022 թվականի դեկտեմբերին:

Մասնավորապես, Բենյամին Նեթանյահուի կառավարության առաջարկած բարեփոխումները խորհրդարանին թույլ են տալու վերահսկել Գերագույն դատարանի դատավորների ընտրությունը, իսկ Գերագույն դատարանի լիազորությունները սահմանափակվելու են, դատարանը զրկվելու կառավարության որոշումները չեղարկելու հնարավորությունից:

Ցուցարարների կարծիքով՝ սա նշանակելու է երկրում լիբերալ ժողովրդավարական համակարգի ոչնչացում և անցում բռնապետության, իսկ իշխանություններն էլ պնդում են, որ բարեփոխումները հավասարակշռություն են մտցնելու իշխանության ճյուղերի միջև և ցույցերի նպատակը Նեթանյահուին պաշտոնից հեռացնել է:

Այս շաբաթ Իսրայելի խորհրդարանական մեծամասնությունն ընդունեց օրենքը, որով սահմանափակվեցին իրավիճակները, որոնց ժամանակ վարչապետը կարող է հեռացվել իր պաշտոնից: Նեթանյահուն օրենիք ընդունումից հետո հայտարարեց, որ ամեն ինչ անել երկրում իրավիճակը կայունացնելու համար, քանի որ այժմ մանևրելու ավելի մեծ տարածություն է ստացել, սակայն Իսրայելի Գլխավոր դատախազը հայտարարեց, որ այլևս Նեթանյահուի մասնակցությունը դատական բարեփոխումների գործընթացին հակաօրինական է, քանի որ այն առաջացնում է շահերի բախում:

Հիշեցնենք, որ Նեթանյահուի նկատմամբ երեք քրեական գործ է հարուցված՝ կոռուպցիայի մեղադրանքով: Իսրայելական հասարակության մի ստված մաս համոզված է, որ Նեթանյահուն փորձում է օգտագործել պաշտոնը քրեական հետապնդումից խուսափելու համար: Գլխավորապես սրանով էր պայմանավորված, որ երկրում երկար ժամանակ չէին կարողանում ձևավորել կայուն կառավարություն: 4 տարվա մեջ միայն 5-րդ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նեթանյահուին երկրի անվտանգային մարտահրավերների սրվելու ֆոնին հաջողվեց կառավարություն ձևավորել: Սակայն քաղաքական ճգնաժամը հարթել դեռևս չի հաջողվում: Ավելին, վերջին ամիսների ընթացող ցույցերը կարող են հանգեցնել նրան, որ Իսրայելի պատմության մեջ ամենամեծ քաղաքական ճգնաժամը վերածվի սահմանադրականի, քանի որ և՛ ցուցարարները, և՛ իշխանությունները բավականին վճռական են տրամադրված դատաիրավական բերափոխումների իրականացման վերաբերյալ իրենց դիրքորոշումներում:

Իսրայելում ներքաղաքական խնդիրների նման սրությունը ուղղակի ազդեցություն կարող է ունենալ ողջ տարածաշրջանի վրա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: