Գոհ եմ ֆուտբոլիստների մոտեցումից. Ալեքսանդր Պետրակով
Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ մարտի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
(հարցեր Վահան Բիչախչյանին)
-Վահան, հասկանալի է, որ պաշտոնական և ընկերական խաղերը շատ են տարբերվում: Ինչպիսի՞ տրամադրվածություն է կոնկրետ Կիպրոսի հետ խաղից առաջ:
-Չեմ կարծում, որ հավաքականների մակարդակով ընկերական հանդիպումներ կան: Միանշանակ մարտական ենք տրամադրված, քանի որ խաղում ենք մեր երկրպագուների և մեր ազգի համար: Խաղալու ենք հաղթանակի համար:
-Թուրքիայի դեմ խաղում փոխարինման դուրս եկաք 70-րդ րոպեին և հարձակման գծում սրություն հաղորդեցիք: Ֆիզիկապես պատրա՞ստ եք վաղվա խաղում 90 րոպե անցկացնել խաղադաշտում:
-Այո՛, միանշանակ պատրաստ եմ: Մարզիչը կորոշի, թե որ մեկնարկային կազմը դուրս կգա խաղադաշտ, բայց թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես պատրաստ եմ հավաքականում խաղալու:
(հարցեր Ալեքսանդր Պետրակովին)
-Ի՞նչ կարծիք ունեք մրցակցի մասին: Եվ հետաքրքիր է, թե որքանով է թիմի մոտ ստացվել հոգեբանորեն վերականգնվել ցավալի պարտությունից հետո:
-Երեկ վերականգնողական մարզում ենք անցկացրել՝ 2 խմբով: Այն ֆուտբոլիստները, որոնք ամբողջական հանդիպում էին անցկացրել կամ փոխարինման էին մտել, թեթև ռեժիմով են մարզվել: Թե ինչքանով են հասցրել վերականգնվել, կիմանանք այսօր՝ մարզումից հետո. հատուկ ցուցիչներ կան, որոնք դա ցույց են տալիս:
Ինչ վերաբերում է Կիպրոսի հավաքաանին, ապա այն բավականին լավ, եվրոպական միջին կարգի թիմ է: Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղում վատ տեսք չունեին:
-Թուրքիայի հավաքականի դեմ խաղի վերաբերյալ ձեր կարծիքը: Եվ ի՞նչ կանոնակարգով եք խաղալու վաղը:
-Մրցակցի գրեթե բոլոր ֆուտբոլիստներն իրենց դիրքերում մի փոքր գերազանցում էին մեր ֆուտբոլիստներին, բայց մեր տղաները նվիրվածության հաշվին կարողացան մի փոքր չեզոքացնել կարգերի տարբերությունները: Թուրքիայի դեմ խաղում վիճելի դրվագ կար, երբ Տարոն Ոսկանյանին գցեցին տուգանային հրապարակում, այդ դրվագում 11 մետրանոց պետք է նշանակվեր, բայց մրցավարը նույնիսկ չդիմեց VAR-ի օգնությանը:
Ինչ վերաբերում է կանոնակարգին, ապա վաղվա խաղում հնարավոր է կատարել 6 փոփոխություն: Եթե նույնիսկ մենք պայմանավորվեինք ավելի շատ փոփոխություններ անելու վերաբերյալ, ապա խաղն այլևս պաշտոնական ընկերական բնույթ չէր կրի: Այդ իսկ պատճառով պայմանավորվածությունը 6 փոփոխության շրջանակում է:
-Մեր հավաքականը խաղալո՞ւ է կարճ ու միջին տարածությունների փոխանցումներով ֆուտբոլ: Ըստ Ձեզ հավաքականը խաղային ի՞նչ ձեռագիր պետք է ունենա և արդյո՞ք Կիպրոսի դեմ խաղում կտեսնենք նորամուծություններ:
-Բնականաբար կարճ ու միջին փոխանցումներով խաղալու համար պետք են համապատասխան կարգի ֆուտբոլիստներ: Որպես մարզիչ՝ ես նույնպես կցանկանամ խաղալ կարճ փոխանցումներով, տիրել գնդակին խաղաժամանակի մեծ մասը, պաշտպանությունից դուրս գալ միայն փոխանցումներով, բայց դրա համար պետք են համապատասխան կարգի ֆուտբոլիստներ: Դրա համար նաև պետք է ժամանակ, որպեսզի կարողանանք նման խաղաոճ ներդնել հավաքականում:
-Սա Հայաստանի ազգային հավաքականի ղեկին Ձեր առաջին ընկերական հանդիպումն է և ավելի շատ ֆուտբոլիստների փորձարկելու հնարավորություն է: Շատ փորձարկումներ և փոփոխություններ սպասե՞նք մեկնարկային կազմում:
-Այո, կլինեն որոշակի փոփոխություններ: Ես ինքս դեռ պետք է հասկանամ՝ ֆուտբոլիստներից ով և որքանով է հոգեբանորեն պատրաստ այդպիսի խաղերի: Օրինակ, Գեորգի Հարությունյանի հետ խաղից առաջ խոսակցություն եմ ունեցել, բացատրել եմ՝ ինչպես պետք է խաղա և ֆուտբոլիստին հաջողվեց հաղթահարել այդ հուզմունքը և լավ խաղ ցուցադրել:
-Ինչպե՞ս եք գնահատում թիմի խաղային կարգապահությունը:
-Ընդհանուր առմամբ գոհ եմ թե՛ խաղային կարգապահությունից, թե ՛ ֆուտբոլիստների մոտեցումից, բոլորի հետ էլ խոսել եմ արդեն: Հանդերձարանում էլ , երբ որ խոսում եմ, շատ կարևոր է տեսնել, որ արձագանքը նորմալ է: Վաղվա խաղի հետ կապված, համեմատելով Թուրքիայի հավաքականի դեմ խաղի հետ, որը այնպիսի մրցակից էր, որը գրգռում էր բոլորին, Կիպրոսի հետ խաղն այլ բնույթ ունի: Հուսով եմ, որ նորմալ մոտեցում կլինի: Ես դեռ նոր եմ ծանոթանում բոլորի հետ, փորձում եմ հասկանալ նրանց մոտեցումները: Բայց կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ գոհ եմ ֆուտբոլիստների մոտեցումից: Նրանք բոլորը հասկացող տղաներ են:
-Առաջին հարցս վերաբերում է Ժորդի Արարատին, ով խաղում է Կոլումբիայում: Նա նախնական հայտացուցակում էր, բայց այդպես էլ չժամանեց Երևան: Եվ ինչպե՞ս եք գնահատում Ժիրայր Շաղոյանի ֆիզիկական պատրաստվածությունը, ով այդպես էլ հայտացուցակում չհայտնվեց:
-Ժորդի Արարատը, բնականաբար, եղել է նախնական հայտացուցակում, որովհետև Համբարձումյանը չէր կարող մասնակցել հանդիպմանը: Ես նայել եմ նրա ելույթները Կոլումբիայում, տեսել եմ՝ ինչ սխեմայով են խաղում, ցանկացել եմ հրավիրել նրան, բայց Արարատը նշել է, որ հիմա իր համար ծանր շրջան է, ցանկանում է ամրապնդվել ակումբում և այդ պատճառով չի կարողանա միանալ, բայց հաջորդ անգամ անպայման կփորձի գալ: Ես պատասխանել եմ, որ հաջորդ անգամը կարող է չլինել:
Ինչ վերաբերում է Շաղոյանին, ապա ես նախընտրել եմ հայտացուցակում ներառել Էդգար Բաբայանին, որովհետև նրան էլ ծանոթ չէի, բայց որպես լեգիոներ հրավիրել էի: Բաբայանը Ռաններսում էլ չի խաղում, մարզավիճակը այն չէ: Բացի այդ այս հարցը շատերին էր հետաքրքրում: Բաբայանը հավաքականի ճամբարից հեռացել է, որովհետև պիտի իր զավակը ծնվեր:
Ինչ վերաբերում է Շաղոյանին և Սերոբյանին, որոնք հայտացուցակում չէին, ես նրանց հետ խոսել եմ, բացատրել եմ: Շատ գոհ եմ նրանց մարդկային որակներից: Համարում եմ, որ Հայաստանի հավաքականի ապագան են այդ ֆուտբոլիստները:
այլ նյութեր այս թեմայով
- Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Խորվաթիայի ընտրանուն Մեր ընտրանին պարտվեցմրցակցին 0։1 հաշվով։
- Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի ընտրանու հետ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
- Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Թուրքիա Հավաքականը կհանգրվանի Radisson Individuals հյուրանոցում:
- Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի չեմպիոն Պարաբազկամարտի Աշխարհի առաջնության 80 կգ. քաշային կարգում ձախ ձեռքով Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Սարգիս Ստեփանյանը:...
- Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ