ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել է փոքր բրոնզե մեդալներին:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը 179 կգ արդյունքով (80+99 կգ) երկամարտում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Յայլյանը պոկում վարժությունում կամային բարձր հատկանիշների շնորհիվ գլխավերևում պահել է 87 կգ կշռող ծանրաձողը՝ հաջող կատարելով միայն երրորդ մոտեցումը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին: Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երեք մոտեցումներից երկուսը` գլխավերևում պահելով 80 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում արդեն Յայլյանը հաջող կատարելով երկու մոտեցում՝ բարձրացրել է 109 կգ կշռող ծանրաձողը և արժանացել փոքր բրոնզե մեդալին, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 99 կգ արդյունքով, դուրս է մնացել մեդալային պայքարից:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Կոտրուտան (201 կգ՝ 91+110), իսկ փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է Ուկրաինայի ներկայացուցիչ Սվետլանա Սամուլյակը (199 կգ՝ 90+109):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: